486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս գրոսմայստեր Գրիշչուկն իրեն շախմատային սպրինտեր է համարում
10:59
17 Մայիսի 2011

Ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ տարած իր հաղթանակը հավակնորդների մրցաշարի եզրափակչում բացատրում է նրանով, որ իրեն լավ է հաջողվում արագ շախմատ խաղալ։

Գրիշչուկին եզրափակչի ուղեգիր է բերել Կրամնիկի նկատմամբ բլիցի հաղթանակը։ Հատկանշական է, որ նաև  Լևոն Արոնյանի դիմադրությունը քառորդ եզրափակչում նա կոտրեց թայ-բրեյքում՝ ժամանակի կարճացված վերահսկողությամբ պարտիաներում։

«Կան սպրինտերի և մարաթոնի մասնագետներ։ Նույնը վերաբերում է նաև շախմատին։ Ինչ-որ մեկին ավելի դյուրին է 4-5 ժամ պահել կենտրոնացումը, մյուսին՝ կես ժամ-մի ժամ, բայց փոխարենը՝ առավելագույն մակարդակով։ Ինչ-որ տեղ բախտս բերեց, ինչ-որ տեղ էլ լավ պաշտպանվեցի»,- պատմել է Գրիշչուկը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, Կրամնիկի հետ խաղը շատ ծանր ստացվեց «դեբյուտային որոշ առանձնահատկություններից ելնելով»։
«Այնպես ստացվեց, որ ես սևերով միայն մեկ անգամ խաղացի, իսկ սպիտակներով մնացած պարտիաները չեն կարող պարտիաներ համարվել։ Եթե երկար պարտիաներում ես փորձում էի խաղալ սպիտակներով, ապա արագ պարտիաներում դուք ամեն ինչ ինքներդ տեսաք։ Ինչ-որ մի պահի ավելի մոտ էի պարտության, քան հաղթանակի, բայց դժվար է դժգոհել նրանից, թե ինչպես էր դասավորվում իմ խաղը սև խաղաքարերով»,- նկատել է Գրիշչուկը։
Եզրափակչում Գրիշչուկը կխաղա իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդի հետ, ով բլիցում 2։0 հաշվով հաղթանակ է տարել Գատա Կամսկու նկատմամբ։

«Պարտիաների որակը ցածր էր, բայց ինձ ուղեկցում էր հաջողությունը։ Առաջին չորս պարտիաներում կոպիտ սխալներ ունեի, սակայն բախտս բերեց»,- խոստովանել է Գելֆանդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
22 Հունվարի 2017
Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Նիդեռլանդներում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 8–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 8–րդ տուրում փայլուն հաղթանակ տարավ` պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին:
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։