481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայ աթլետի նոր ռեկորդը Գինեսի գրքում է գրանցվել
18:00
11 Մայիսի 2011

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, վաստակավոր մարզիկ, սպորտի վարպետ, 25-ամյա Դավիթ Ֆահրադյանի՝ պտտաձողի վրա մեկ ձեռքով պտույտ կատարելու վարժության նոր ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Համապատասխան հավաստագիրը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական բարձրագույն պարգևը՝ Ոսկե շղթան, մարզիկին է հանձնել Հայաստանի Օլիմպիական ազգային կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ֆահրադյանն արդեն երկրորդ ռեկորդն է սահմանում։ Սա մեծ պարծանք է մեր ազգի համար։ Տա Աստված, որպեսզի Գինեսի ռեկորդների Գրքում ավելի շատ հայկական ազգանուններ լինեն»,- ընդգծեց Ծառուկյանը։
2009 թվականին Ֆահրադյանն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների Գրքում՝ երկու ձեռքով պտտաձողի վրա 354 պտույտ կատարելով։ Երկրորդ ռեկորդը սահմանվել է այս տարի, երբ մարզիկը պտտվել է արդեն մեկ ձեռքով՝ երկու րոպեում 76 անգամ։

Ֆահրադյանն ասաց լրագրողներին, որ վաղուց է սպորտով զբաղվում, և երբ որոշակի մակարդակի է հասել, հայտ է ներկայացրել Ռեկորդների գրքի կոմիտե։

«Ռեկորդի սահմանումը դրամական որևէ պարգև չի ենթադրում։ Ես հպարտ եմ, որ ևս մեկ ազգանուն եմ ավելացրել Գինեսի ռեկորդների գրքում»,- ասաց ռեկորդակիրը։

Վերջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում Հայաստանից մարզական նվաճումների համար 2002 թվականին գրանցվել էր Արտակ Գրիգորյանը, ով օղակներով կատարել է «Ազարյանական խաչ» հայտնի վարժությունը 27 վայրկյանի ընթացքում։ Այդ գրքում Հայաստանի յոթ ներկայացուցիչ է գրանցված ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
29 Մայիսի 2017
Հայ ջրացատկորդները` Գրան Պրիի» խաղարկության արծաթե մեդալակիր
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Մադրիդում:
12:54
29 Մայիսի 2017
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։
11:35
29 Մայիսի 2017
Մեսսի կրկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
13:48
28 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը 2016/17թթ. մրցաշրջանի պաշտոնական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 11 գոլի հեղինակ:
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։