477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները կփորձեն ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհուն մեծ սպորտ վերադարձնել
13:02
30 Ապրիլի 2011

Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կարողանան վերադառնալ մեծ սպորտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Մարզուհին ապրիլի 26-ի առավոտյան Սպիտակ-Գյումրի  ավտոճանապարհի 31-րդ կմ-ում ՃՏՊ-ի է ենթարկվել: Գտնվելով սեփական ավտոմեքենայի ղեկին՝ Ավդալյանին չի հաջողվել կառավարել այն: Հինգշաբթի «Էրեբունի» բժշկական կենտրոնում նա հաջող վիրահատության է ենթարկվել:

«Ավդալյանն իրեն լավ է զգում: Այս կապակցությամբ ավելի հստակ կանխատեսում կանեն մարզական բժիշկները որոշ ժամանակ անց», - նշեց Հունանյանը:

Սա 2011 թ.-ի ընթացքում Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն է, հունվարի 3-ին Շիրակի մարզիկ Արթիկ քաղաքում մարզուհուն պատկանող Mercedes մակնիշի մեքենան բախվել էր շենքի պատին:

Նազիկ Ավդալյանը 2008 թ.-ին դարձել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 2009 թ.-ին՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: 2009 թ.-ի դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նազիկ Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, իսկ ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան ճանաչել է նրան Հայաստանի 2009 թ.-ի լավագույն մարզիկ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:42
25 Սեպտեմբերի 2017
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դին Լիժենի հետ Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում։
16:16
25 Սեպտեմբերի 2017
Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուր. Արոնյան – Լիժեն (LIVE)
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուրի Լևոն Արոնյան – Դին Լիժեն պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։