486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Անդրեասյանը, հնարավոր է, անցանկալի անձ ճանաչվի հայկական ֆուտբոլում
10:43
30 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԽՍՀՄ հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Երևանի «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, հնարավոր է, անցանկալի անձանց ճանաչվi հայկական ֆուտբոլում, ուրբաթ տեղեկացրել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի առաջնության բարձրագույն լիգայի շրջանակներում ապրիլի 23-ին տեղի ունեցած «Արարատ»-«Փյունիկ» խաղի ընդմիջման ժամանակ 63-ամյա Անդրեասյանն իր սաների անհաջող խաղի պատճառով ջղայնությունը «թափել էր» Totalfootball.am ինտերնետ-կայքի ֆոտոթղթակից 19-ամյա Աշոտ Առուշանյանի վրա՝ հարվածելով նրան, իսկ Անդրեասյանին ուղեկցող անձինք ծեծի էին ենթարկել լրագրողին: Առուշանյանը ծնոտի վնասվածքի և գլխացավերի պատճառով երեկոյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավելի ուշ Անդրեասյանը ոստիկանության բաժնում ցուցմունքներ էր տվել:

Ուրբաթ տեղի ունեցած ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում առաջարկվել է «Արկադի Անդրեասյանին թույլ տված խուլիգանական արարքի և սիստեմատիկաբար դրսևորած անպարկեշտ, անվայել վարքագծի և ոչ մարզական պահվածքի համար ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»:
Նաև որոշում է ընդունվել Անդրեասյանին և «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանին որակազրկել համապատասխանաբար տասը և հինգ խաղով, իսկ «Արարատ» ակումբին տուգանել 400 հազար դրամով (1,1 հազար դոլար):

Արկադի Անդրեասյանը ծնվել է 1947 թվականին Բաքվում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատ» թիմում: ԽՍՀՄ գավաթակիր (1973 և 1975 թվականների) է և չեմպիոն (1973):Մյունխենի օլիմպիական խաղերի մրցանակակիր (1972): Միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
28 Փետրվարի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյանն Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոց կկառուցի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիո-2016-ի օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանը դրամահավաք է սկսել Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի կառուցման համար:
17:48
28 Փետրվարի 2017
Շուտ վերադարձիր, ունենք քո կարիքը. երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին, ով վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Անգլիական լիգայի գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» դեմ խաղին:
16:30
28 Փետրվարի 2017
Վարդան Մինասյանը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։