480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՌՖՄ-ից դիմումներ չի ստացել, ՀՖՖ ղեկավար
19:49
29 Ապրիլի 2011

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ռուս գործընկերներից ոչ մի նամակ չի ստացել, ուրբաթ հայտնեց ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը:

Ռուսական ֆուտբոլային միության (ՌՖՄ) պաշտոնական կայքն ապրիլի 14-ին տեղեկացրել է, որ ՌՖՄ-ն դիմում կուղղի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության ընտրական խաղի օրը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի անվտանգության ծառայության գործողությունների կապակցությամբ:

«Ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես հասկանում են, որ մենք հաստատված կանոնների շրջանակում ենք գործել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայրապետյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումը կայացել է մարտի 26-ին և ավարտվել ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ձեռքերում տոմս ունեցած ավելի քան 100 ռուս երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել խաղին: Բացի այդ, մարզադաշտի մուտքի և առանձին հատվածների տարածքում մեծ կուտակումների վերաբերյալ  բազմաթիվ բողոքներ են ստացվել:

«Ես դեռ մինչև խաղն եմ հայտնել, որ հայ և ռուս երկրպագուները պետք է տարբեր բաժիններում նստեն, և դա միայն անվտանգության համար է արվում: Ուզում եմ նաև նշել, որ ՈՒԵՖԱ-ն և  ՖԻՖԱ-ն մեզ հանձնարարել էին, որպեսզի երկու թիմերի երկրպագուների համար ամեն ինչ առանձին լինի»,- ասաց Հայրապետյանը:
Ըստ նրա, ռուս երկրպագուները «ձեռքի վրա» են տոմսեր գնել, բայց անվտանգություն ապահովելու պատճառով նրանց միևնույն է արգելվել է մուտք գործել:

ՌՖՄ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ալեքսեյ Տարասենկոն հայտարարել է, որ ռուս երկրպագուների մարզադաշտ մուտք գործելու կազմակերպումը, որն իրականացրել է հյուրընկալող կողմը, անհիմն, չմտածված բնույթ են կրել և չեն համապատասխանել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի անվտանգության պահանջներին:

Երկրպագուների հետ աշխատանքի և անվտանգության գծով  ՌՖՄ կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն իր հերթին նշել է, որ ռուս երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքների վերանայման արդյունքում, կոմիտեն որոշում է կայացրել ՌՖՄ անունից  համապատասխան դիմում պատրաստել և ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։