+19
Եղանակը Երևանում
Հայ
Աբրահամ-Ուորդ մենամարտը ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել
16:06
28 Ապրիլի 2011

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի միջև մայիսի 14-ին ԱՄՆ-ում նախատեսված մենամարտը, որը պետք է կայանա Super Six մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում, ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել, հաղորդում է Fightnews.com-ը:

Այս ամենի պատճառը դարձել է Կալիֆոռնիա նահանգի աթլետիկայի հանձնաժողովի որոշումը, որի համաձայն՝ մենամարտի մրցավար է նշանակվել կալիֆոռնիացի մրցավարներից մեկը:

«Ի հակառակ նրան, որ ավելի վաղ արդեն ամեն ինչ համաձայնեցվել էր, Կալիֆոռնիայի հանձնաժողովը հանկարծակի պնդում է կալիֆոռնիացի մրցավարի նշանակման հարցում», - ընդգծել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլենդը:

Նա այս ամենն անընդունելի է համարել՝ նշելով, որ նման փոփոխությունները մեծ և տհաճ անակնկալ են: «Երկու ամիս առաջ բանակցությունների բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ այս կարևոր մենամարտը կսպասարկի չեզոք մրցավար: Մենք համաձայնեցինք, որ մրցավարներից մեկը լինի Կալիֆոռնիայից, մյուսը՝ Եվրոպայից, իսկ մյուս երկուսը՝ ոչ Եվրոպայից, ոչ էլ ԱՄՆ-ից: Արթուրը չի լքի երկիրը, քանի դեռ այս հարցը լուծված չէ», - հայտարարել է Զաուեռլենդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ