483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Կատաղի ցուլ» Դարչինյանը Պերեսի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:58
24 Ապրիլի 2011

Հայ բռնցքամարտիկ, երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն «Կատաղի ցուլ» կեղծանունով Վիկ (Վախթանգ) Դարչինյանը նվաճել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ վստահ հաղթանակ տանելով կոլումբացի Յոնի Պերեսի նկատմամբ։

Իր հաղթանակը Դարչինյանը նվիրել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. նրա գոտու վրա սև ֆոնի վրա գրված է եղել «1915» տարեթիվը։

Աշխարհի ողջ հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

Ինչպես հաղորդում է fightnews.com պորտալը, Դարչինյանի պրոմոութեր Գարի Շոուն (Gary Shaw) հիացական գնահատական է տվել իր սանին։ «Վիկը հոյակապ էր։ Նա միշտ հիանալի է ելույթ ունենում, երբ քաշ է գցում»,- ասաց նա։

Շոուն ավելացրեց, որ հարգում է Յոնի Պերեսին այն բանի համար, որ նա կարողացել է դիմանալ Դարչինյանի հզոր հարվածներին։


«Վիկը պնդում էր, որ ավելի ուժեղ է, քան երբևէ, և այսօր նա ապացուցեց դա»,- ասաց նա։

Դարչինյան-Պերես մենամարտը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Լոս Անջելեսում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)՝ թեթև քաշային մրցաշարի շրջանակներում։

Դարչինյանը հաղթանակ է տարել մրցավարների տեխնիկական որոշմամբ, հաղորդում է allboxing.ru-ն։ Երկրորդ ռաունդում Դարչինյանի հուժկու հարվածից հետո Պերեսը հայտնվել է նոկդաունում։ Հինգերորդ ռաունդում մրցակիցների գլուխների  բախումից հետո Պերեսը վնասել է  ձախ  հոնքը, ինչի արդյունքում մենամարտի դադարեցման մասին որոշում է ընդունվել։ Երեք մրցավարների միաձայն որոշմամբ՝ Դարչինյանը հաղթող է ճանաչվել (50-44)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։