478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ խաղում «ՊՍԺ»-ի հիմնական դարպասապահը կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի կազմում
13:10
21 Ապրիլի 2011

«ՊՍԺ»-ի (Պարի Սեն-Ժերմեն) հիմնական դարպասապահ, կամերունցի Ապուլլա Էդիմա Բետեն կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի կազմում՝ Եվրո-2012 ընտրական փուլի խաղում, որը տեղի կունենա հունիսի 4-ին, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։

«Կարծում եմ՝ մենք նրան կտեսնենք, բայց պահեստայինների նստարանին»,- ասել է Հայրապետյանը։
Ժամանակին Բետեն հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ի կազմում և հպատակագրվել է Հայաստան։ Կամերունցին լավ է իրեն դրսևորել Հայաստանի պատանեկան հավաքականում և հիմնական կազմում վեց մրցախաղ է անցկացրել։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ այժմ բանակցություն է վարում Բետեի հետ, ինչի կապակցությամբ Ռուսաստան-Հայաստան առաջին խաղից առաջ նույնիսկ Ֆրանսիայում է եղել։

Ռուսաստանի և Հայաստանի միջև 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում։ Հակառակորդների՝ մարտի 26-ին Երևանում կայացած առաջին մրցախաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքիով։
ՀՖՖ ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց ընդունել հայ ծագումով արտասահմանցի ֆուտբոլիստներին։

«Ես պատրաստ եմ գրկաբաց ընդունել յուրաքանչյուրին, ով կգա հավաքական և արժանի կլինի հավաքականում խաղալու։ Թող բերեն Խոակին Բոգոսյանին (ուրուգվացի ֆուտբոլիստ), սիրով կընդունեմ, բայց ինքս այլևս նրա հետևից չեմ գնա»,- ասել է նա։

Հայրապետյանը նշել է, որ ազգային հավաքականի համազգեստը կրելն ամեն մի հայի համար պատիվ պետք է լինի, ու կապ չունի, թե նա որտեղ է ապրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
15:14
10 Օգոստոսի 2017
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը
Նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը:
12:59
10 Օգոստոսի 2017
Sinquefield Cup. Արոնյանը հաղթել է Նակամուրային
Յոթ տուրերից հետո հայազգի գրոսմայստերը  4.5 միավորով բաժանում է առաջին տեղը:
11:14
10 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտվեց ԱԱ 2019թ. ընտրական երրորդ տուրում
A խմբում Հայաստանն ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականներն այժմ առաջատարներն են