480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կդիմի ՀՖՖ-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ
17:26
14 Ապրիլի 2011

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ)  կդիմի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` Հայաստան-Ռուսաստան խաղի օրը Երևանի Հանրապետական մարզադաշտում անվտանգության ծառայության գործողությունների կապակցությամբ, հաղորդում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 26-ին, գրանցվել է 0:0 հաշիվ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի հավաքականի ավելի քան 100 երկրպագուներ, ունենալով տոմսեր, չեն կարողացել մտնել մարզադաշտ:

«Մարզադաշտ ռուս երկրպագուների մուտքի կազմակերպումը, ընդունող կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումները, այդ թվում նաև զննումներն անհիմն, չմտածված բնույթ էին կրում և չէին համապատասխանում ՈՒԵՖԱ-ի անվտանգության կանոնակարգի պահանջներին», - ասել է ՌՖՄ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսեյ Տարասենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր հայ գործընկերների հետ մենք ցանկանում ենք խաղալ դաշտի միևնույն հատվածում միևնույն խաղը», - նշել է ՌՖՄ անվտանգության և երկրպագուների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Վիկտոր Օզյորովը:

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն ՌՖՄ-ին դիմում էր ուղարկել Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր-լիգայի մի շարք առաջատար ակումբների երկրպագուների անօրինական վարքագծի կապակցությամբ: Նշված բացասական դրսևորումները չեզոքացնելու նպատակով չորեքշաբթի ՌՖՄ-ի անվտանգության և երկրպագուների հետ աշխատանքի կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով հրավիրվել էին «Սպարտակ» և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները, որոնք տեղեկացրել են, որ ակումբներում միջոցառումներ են ձեռնարկվում երկրպագուների կողմից անօրինական գործողությունները կանխելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում որոշում է ընդունվել «առաջարկել «Սպարտակ» և ԲԿՄԱ ՖԱ-ներին համապատասխան փոփոխություններ մտցնել ակումբներում գործող ծրագրերում, որոնք վերաբերում են մարզադաշտերում իրավախախտումների կանխարգելմանը»:

Բացի այդ, ՌՖՄ-ն հանձնարարել է Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր-լիգայի և Ազգային ֆուտբոլային լիգայի ղեկավարներին խստացնել  երկրպագուների անօրինական վարքագծի կանխարգելմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև խորհուրդ է տվել Վերահսկիչ-կարգապահական կոմիտեին երկրպագուների կողմից հասարակական կարգի խախտման դեպքերը քննելիս և կոնկրետ ակումբների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս հաշվի առնել անօրինական դեպքերի կրկնվելու փաստը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: