485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Իռլանդացիները Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում ի վիճակի են միավորներով առաջ անցնել Ռուսաստանի հավաքականից. Տրապատոնի
14:49
28 Մարտի 2011

Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին կարծում է, որ իր թիմն ի վիճակի է միավորներով առաջ անցնել Ռուսաստանի հավաքականից և B խմբում զբաղեցնել առաջին տեղը Եվրո-2012-ի ընտրական փուլի արդյունքներով, հաղորդում է PA Sport գործակալությունը:

Շաբաթ օրը իռլանդացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին մակեդոնացիներին, իսկ Ռուսաստանի հավաքականը միավոր կորցրեց՝ արտագնա խաղում ոչ-ոքի խաղալով Հայաստանի հավաքականի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են տասը միավոր վաստակած միանգամից երեք թիմ՝ Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները:

«Մեր խնդիրը մեծ թվով վնասվածքներն են: Ես չեմ վախենում մրցակիցների հետ խաղերից, այլ միայն անհանգստանում եմ վնասվածքների պատճառով՝ նույնիսկ հաշվի չառնելով այն, որ մենք լավ կազմ ունենք: Միշտ ավելի ապահով է դաշտ հանել լավագույն խաղացողների, և եթե մենք կարողանանք դա անել, ապա կկարողանանք առաջինը դառնալ, ես դրանում համոզված եմ», - ասել է իտալացի մարզիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»:

Հունիսի 4-ին իռլանդացիները կրկին ուժերը կչափեն մակեդոնացիների հետ:

«Եթե մեր թիմը նույն մարզավիճակում լինի, ապա կարծում եմ, որ մենք հաղթանակի լավ հնարավորություններ կունենանք: Հունիսի սկզբին ֆուտբոլիստները 10-ամսյա սեզոն կանցկացնեն և լավ հոգնած կլինեն: Եթե օրինակ Դեմյեն Դաֆը շարունակի դաշտում խաղալ այնպես, ինչպես հիմա է խաղում, ապա նա սեզոնի վերջում հոգնածություն կզգա: Մենք արդել հասկացել ենք, որ մեր թիմն ավելի փորձառու է, ավելի վստահ է, ինչպես նաև փորձում է իրացնել սեփական ներուժը», - ավելացրել է Տրապատոնին:

Ռուսաստանի հավաքականը հունիսի 4-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի Հայաստանի ընտրանու հետ: Նախնական տվյալների համաձայն՝ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Սլովակներն այդ օրը սեփական հարկի տակ ուժերը կչափեն Անդորրայի հավաքականի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։