478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականը ֆիզիկական և հոգեբանական տեսակետից պատրաստ է ռուսների հետ խաղին. մարզիչ
13:22
25 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականը ֆիզիկական և և հոգեբանական տեսակետից պատրաստ է ռուսների հետ խաղին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«Այսօր ֆունկցիոնալ տեսակետից մենք ռուսների հետ հավասար պայմաններում ենք...Ես ցանկանում եմ, որ մեր թիմն առաջին հերթին լավ խաղա, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ ենք», - ասաց Մինասյանը:

Միաժամանակ նա նշեց, որ սեփական հարկի տակ խաղը չի կարող էական նշանակություն ունենալ արդյունքի համար:

«Ժամանակակից ֆուտբոլում նման միտում չկա: Եթե թիմի կարգը բարձր է, ապա արդեն կարևոր չէ՝ թիմը խաղում է սեփական հարկի տակ, թե արտագնա հանդիպման ժամանակ», - ասաց Մինասյանը:

Խոսելով հավաքականի առանցքային պաշտպան Արարատ Առաքելյանի վնասվածքի մասին՝ Հայաստանի հավաքականի մարզիչը նշեց, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կորուստ որոշակի կերպով ազդում է խաղի վրա, սակայն թիմում Առաքելյանին փոխարինող ֆուտբոլիստ կա:

«Ինձ հիմնականում մտահոգում էին վնասվածքները, քանի որ թիմի ֆունկցիոնալ պատրաստվածության հարցում ես համոզված էի», - ասաց Մինասյանը:

Մարզիչը բարձր գնահատեց ֆուտբոլային դաշտի վիճակը, որը համապատասխանում է երկու թիմերի խաղաոճին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։