481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Ռուսաստանին խմբի ֆավորիտ չի համարում
13:10
25 Մարտի 2011

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Ռուսաստանին В խմբի ֆավորիտ չի համարում:

«Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը խմբի ֆավորիտն է, սակայն եթե ռուսներն այդպես են կարծում, ապա դա մեզ չի խանգարում», - ասաց Մինասյանը:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Միաժամանակ Մինասյանը հույս հայտնեց, որ «ռուսները բարձր խաղ կցուցադրեն»:

Հայաստանի հավաքականի մարզիչը հերքեց ռուս լրագրողների կարծիքն այն մասին, թե նա չափազանց շատ է նյարդայնանում խաղից առաջ:

«Դա այդպես չէ, քանի որ ես հատուկ ձևով չեմ վերաբերվում Ռուսաստանի հավաքականի հետ խաղին: Ես տարբերություն չեմ դնում, թե որ թիմի հետ ենք մրցում՝ Ռուսաստանի, Անդորրայի, թե որևէ այլ թիմի հետ», - ասել է Մինասյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգայի եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։