484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները պետք է ագրեսիվ խաղ ցուցադրեն Հայաստանի հավաքականի հետ մրցապայքարում. Ադվոկատ
14:37
23 Մարտի 2011

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի հետ խաղում պետք է ագրեսիվ խաղ ցուցադրեն, եթե ցանկանում են հաղթել, հայտարարել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում:

«Մենք Հայաստանի հավաքականի խաղերի մի քանի տեսագրություններ ենք դիտել: Սա կլինի նրանց չորրորդ հանդիպումը սեփական հարկի տակ: Թիմն ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, ինչը նախատեսում է, որ մենք ևս պետք է ագրեսիվ խաղ ցուցադրենք: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցապայքարում», - մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին է ասել Ադվոկատը:

Հոլանդացի մասնագետը նաև նշել է, որ նրա թիմը չպետք է կողմնորոշվի նրանով, թե ինչպես է գործելու մրցակիցը: «Կարևոր է, թե ինչպես ենք մենք խաղալու», - պարզաբանել է նա:

«Մենք չպետք է կրկնենք Բելգիայի և Իրանի հավաքականների հետ հանդիպումներում կատարած սխալները: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես խաղացել ենք Մակեդոնիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ, ապա կհասնենք հաջողության: Այն ժամանակ մենք լավ, ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեցինք: Դա մեր ուժերի շրջանակներում է, բոլոր ֆուտբոլիստներն այժմ լավ մարզավիճակում են», - նշել է Ադվոկատը:

Հոլանդացի մասնագետը նաև նշել է, որ հավաքականի նորեկներ Եվգենի Մակեևի և Ալեքսեյ Իոնովի երկարաժամկետ հեռանկարի մասին խոսելը վաղ է:

«Մենք հնարավորություն ունենք փորձել նրանց երկրորդ հանդիպման ժամանակ: Մեզ համար կարևոր է տեսնել, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում հավաքականում, ինչպես են մարզվում, որպեսզի հասկանանք, թե ինչի են նրանք պատրաստ: Միշտ լավ է փորձել նոր խաղացողներին տարբեր համադրություններում», - ասել է Ադվոկատը:
Ես խորհրդակցել են երիտասարդական հավաքականի մարզիչ Նիկոլայ Պիսարյովի հետ աջ պաշտպան Մակեևի հարցով: Ինչպես նշեցի, դեռևս պետք է տեսնենք, թե ինչպես նա իրեն կդրսևորի հավաքականում՝ առանց ապագայի հեռանկարների: Այս ամենը վերաբերում է նաև Գլուշակովին և Իոնովին», - ավելացրել է նա:

Ադվոկատը ճիշտ է համարում մարտի 29-ին Քաթարի թիմի հետ ընկերական հանդիպման անցկացումը:
«Ժամանակակից ֆուտբոլում թույլ մրցակիցներ չկան: Հատկապես եթե դուք խաղում ենք արտագնա հանդիպման ժամանակ, ինչպես դա եղավ Իրանի թիմի հետ, որը շատ լավ մարզավիճակում էր Ասիայի գավաթից հետո: Եթե մենք հարյուրտոկոսանոց նվիրում չունենանք, ապա չենք հասնի ցանկալի արդյունքի: Եվ դա պետք է հասկանան խաղացողները՝ շաբաթ օրը դուրս գալով հանդիպման: Դա նրանց դեռևս հաջողվել է ընտրական փուլի բոլոր հանդիպումներում», - կարծում է Ադվոկատը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։