478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մակգիդին չէր սպասում, որ հայերը կպայքարեն Եվրո-2012-ի ուղեգրի համար
17:52
22 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի, /Նովոստի-Արմենիա/. Իռլանդիայի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին չէր սպասում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այդքան լավ կխաղա Եվրո-2012-ի ընտրական փուլում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայերը, ովքեր մարտի 26-ին սեփական հարկի տակ ուժերը կչափեն Ռուսաստանի հավաքականի հետ, В խմբում 4 հանդիպման արդյունքում հավաքել են 7 միավոր: Նույնքան միավոր են վաստակել իռլանդացիներն ու սլովակները, 9 միավորով խմբի առաջատարներն են Դիվ Ադվոկատի սաները:

«Մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել: Ընտրական փուլի մեկնարկից առաջ ենթադրում էինք, որ դժվար չի լինի Հայաստանի հավաքականի հետ խաղում երեք միավոր վաստակել: Մենք նրանց պարտության մատնեցինք 1:0 հաշվով և մշտապես նշում էինք, որ սա անհաջող արդյունք է: Հետո հայերը շատ միավորներ վաստակեցին և հայտնվեցին մեր կողքին», - նշել է Մակգիդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իռլանդացի ֆուտբոլիստի խոսքերով՝ Ռուսաստանի հավաքականը խմբի ֆավորիտն է առաջին տեղի համար պայքարում, որը Եվրո-2012-ի ուղեգիր է ապահովում:

«Ես կասեի, որ մեր բոլոր մրցակիցներից ամենաուժեղ թիմը Ռուսաստանինն է: Քչերն են կասկածում, որ նա կհասնի եզրափակիչ, սակայն նրա ճակատագիրը կախված կլինի մեզանից և այլ թիմերից: Թեև մենք ինքներս էլ պարտավոր ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ անկախ այն բանից, թե կհայտնվի այնտեղ Ռուսաստանը, թե ոչ», - նշել է 24-ամյա մարզիկը:

Մակգիդին 2010 թ.-ի ամռանը «Սելթիկից» տեղափոխվել է «Սպարտակ»: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ուրախ կլինի ռուսական ֆուտբոլի մասին իր գիտելիքները կիսել իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի հետ:

«Նա շատ փորձառու մարզիչ է: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ նա հաշվի կառնի իմ կարծիքը: Եթե նա ցանկանա ինչ-որ բան իմանալ, ապա ես, իհարկե, կասեմ: Սակայն հնարավոր է, որ նա ինձանից շատ բան գիտի ռուսական ֆուտբոլի մասին», - եզրափակել է Մակգիդին:

Իռլանդիայի հավաքականը մարտի 26-ին Դուբլինում կընդունի Մակեդոնիայի հավաքականին, որը 4 հանդիպումներում վաստակել է 4 միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: