480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Բերեզովսկին կխաղա Ռուսաստանի հավաքականի դեմ
14:01
17 Մարտի 2011

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Խիմկի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն կանչել են Հայաստանի հավաքական, որը Եվրոպայի 2012 .-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում ուժերը կչափի Ռուսաստանի ազգային հավաքականի հետ, հաղորդում է «Խիմկի» ՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը դժվարացել է ասել, թե որքանով է Բերեզովսկին վերականգնվել վնասվածքից հետո: Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի վերջնական կազմը կհրապարակվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ:

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն արդեն հրապարակել է խաղացողների նախնական ցուցակը, որոնց կկանչեն Երևանում մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղին պատրաստվելու համար:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Բացի այդ, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը՝ 9 խփած, 4 բաց թողած: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում բոլորից շատ գնդակներն են խփել:
Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: