478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանն ու Կառլսենը պահպանում են առաջատարի դիրքերը Մոնակոյում անցկացվող Ամբեր մրցաշարի չորրորդ փուլից հետո
13:02
16 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյան և նորվեգացի Մագնուս Կառլսենը պահպանում են առաջատարի դիրքերը նախօրեին Մոնտե Կառլոյում տեղի ունեցած «Ամբեր 2011» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ փուլից հետո:

Մրցաշարն անցկացվում է կոմբինացված համակարգով՝ ամեն փուլում 12 գրոսմայստեր հանդիպում են երկու անգամ՝ կույր և արագ շախմատի մրցապայքարում:

Մրցաշարի չորս օրերից հետո ընդհանուր հաշվարկում Արոնյանն ու Կառլսենը վաստակել են 6-ական միավոր, կես միավոր պակաս է վաստակել հնդիկ Վիշվանաթան Անանդը, 4,5 միավորով նրան հետևում է ռուսաստանցի Ալեքսեյ Գրիշչուկը:

Չորսական միավոր են վաստակել Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վուգար Հաշիմովը (Ադրբեջան): Իսրայելցի Բորիս Գելֆանդը վաստակել է 3,5 միավոր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2,5 միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում են 2-ական միավոր վաստակած ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու հոլանդացի Անիշ Գիրին:

Քսաներորդ հոբելյանական «Ամբեր» մրցաշարը (Amber Blindfold and Rapid Tournament) անցկացվում է Մոնտե Կառլոյում մարտի 11-25-ը և կդառնա վերջինը այս բացառիկ սերիայում: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 227 հազար եվրո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։