480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 65-րդ տեղն է զբաղեցնում
15:40
09 Մարտի 2011

2011 թվականի մարտի 9-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, hաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 2-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 65-րդ հորիզոնականը:

Եվրո-2012 ընտրական խմբի՝ ՀՀ հավաքականի հակառակորդները հետևյալ կերպ են դասավորվել՝ Ռուսաստան (13-րդ տեղ), Սլովակիա (22), Իռլանդիա (34), Մակեդոնիա (83), Անդորրա (202):

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակի առաջատարներն է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը: Առաջին տասնյակում մի շարք վերադասավորումներ են եղել՝ հինգերորդ դիրքում տեղաբաշխված Արգենտինան առաջ է անցել Բրազիլիայից, իսկ Խորվաթիան հետևում է թողել Պորտուգալիային և այժմ զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:
Մարտի 9-ի վարկանիշով առաջին տասնյակը՝

1. Իսպանիա – 1880 (միավոր)
2. Հոլանդիա – 1730
3. Գերմանիա – 1486
4. Արգենտինա – 1412
5. Բրազիլիա – 1411
6. Անգլիա – 1212
7. Ուրուգվայ – 1172
8. Խորվաթիա - 1071
9. Պորտուգալիա - 1060
10. Հունաստան – 1038
13. Ռուսաստան – 956
22. Սլովակիա – 861
33. Ուկրաինա – 707
34. Իռլանդիա - 699
37. Բելառուս – 634
54. Լիտվա – 541
65. ՀԱՅԱՍՏԱՆ - 501
72. Վրաստան – 469
75. Լատվիա – 448
77. Ուզբեկստան – 438
82. Էստոնիա – 407
83. ՆՀՀ Մակեդոնիա – 400
87. Մոլդովա – 383
100. Ադրբեջան – 320
132. Ղազախստան - 178
141. Տաջիկստան – 113
154. Թուրքմենստան – 94
174. Ղրղզստան – 49
202. Անդորրա - 0

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Հայ ֆուտբոլիստները յոթ միավոր հավաքեցին չորս հանդիպումներում, ինչպես և երկրորդ տեղում գտնվող իռլանդացիները, սակայն վերջիններիս առաջ թողեցին, քանի որ իրենց առաջին խաղում պարտվեցին 0։1 հաշվով։
Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ինը միավոր հավաքած ռուսները։ 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը: Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը՝ 9 խփած, 4 բաց թողած: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում բոլորից շատ գնդակներն են խփել:
Ռուս և հայ ֆուտբոլիստների պատասխան խաղը կանցկացվի Մոսկվայում՝ հունիսի 4-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: