486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Դիկ Ադվոկատը կհրապարակի Ռուսաստանի հավաքականի կազմը, որը մարտի 12-ին հանդիպում կունենա Հայաստանի հավաքականի հետ
14:31
03 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խաղից երկու շաբաթ առաջ կհրապարակի իր թիմի կազմը, որը Եվրո-2012 ընտրական փուլում կմրցի Հայաստանի հավաքականի հետ, հաղորդում է «Սովետսկի սպորտ»-ը:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
Ըստ Ադվոկատի, լուրջ վնասվածք ստացած և երկար ժամանակով կազմից դուրս եկած Վլադիմիր Բիստրովին կիսապաշտպանության աջ եզրում կարող է փոխարինել «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ Ալան Ձագոևը, եթե վերջինը պատշաճ մարզավիճակում լինի:
Եվրո-2010 ընտրական փուլի շրջանակներում, Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 10-ից:

Հայաստանի հավաքականը В խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ լավ հնարավորություն ստանալով դուրս գալ առաջնության եզրափակիչ փուլ: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումների արդյունքում վաստակել են յոթ միավոր, նույնքան միավոր ունեն խմբում երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիները, ովքեր հայերից առաջ են անցել, քանի որ 0:1 հաշվով պարտության են մատնել նրանց:

В խմբում 9 միավորով միանձնյա առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: 2010 թ.-ին անցկացված խաղերի արդյունքով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ և պարտություն է կրել Հայաստանի հավաքականից:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները, Անդորրայի հավաքականը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը լավագույնն է խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփել են ամենաշատ թվով գնդակներ:
Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Մոսկվայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում: