484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստները հաղթել են Aeroflot Open փառատոնի В և С մրցաշարերում
15:18
17 Փետրվարի 2011

Հայ շախմատիստները հաղթել են նախօրեին Մոսկվայում ավարտված Aeroflot Open-2011 միջազգային իններորդ փառատոնի В և С մրցաշարերում, իսկ գլխավոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել առաջին տասնյակ մտնել, հաղորդում է մրցույթի պատշոնական կայքը:

А մրցաշարում, որին 86 շախմատիստ է մասնակցել, Հայաստանի ներկայացուցիչների մեջ լավագույն արդյունքը ցուցաբերել է Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 5,5 միավորով գրավելով 16-րդ տեղը: Կես միավորով պակաս է հավաքել Սերգեյ Մովսիսյանը՝ 26-րդ տեղ, Ավետիք Գրիգորյանը զբաղեցրել է 35-րդ տեղը՝ 4,5 միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրել է վիետնամցի շախամատիստ Լե Կուանգ Լյեմը:

В մրցաշարում (106 մասնակից) յոթ միավորով հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Հայաստանի մյուս մասնակիցների արդյունքներն են՝ Հովիկ Հայրապետյան՝ 11-րդ տեղ (6 միավոր), Հովհաննես Գաբուզյան՝ 14-րդ տեղ, Դավիթ Պետրոսյան՝ 18-րդ տեղ (5,5 միավոր), Վահե Բաղդասարյան՝ 34-րդ տեղ (5) և Սուրեն Պողոսյան՝ 86-րդ տեղ (3,5):

С մրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Շահինյանը, ով 8 միավորով առաջ է անցել իր հայրենակից Տիգրան Սիմոնյանից (7,5 միավոր): Ընդհանուր առմամբ, տվյալ մրցաշարի լավագույն տասնյակը լիովին կազմված է Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից, նրանց թվում են հայ շախմատիստներ Արթուր Ղարագյոզյանը (6,5 միավորով՝ 4-րդ տեղ), Սարգիս Մանուկյանը (6,5 միավորով՝ 6-րդ տեղ) և Վարդան Խոջայանը (6 միավորով՝ 9-րդ տեղ):

Շախմատիստ Արամ Պլուզյանը մրցաշարը եզրափակել է 14-րդ տեղում (6 միավոր)., Մանվել Պետրոսյանը՝ 37-րդ տեղ, Վահագն Խաչատրյանը՝ 41-րդ տեղ (5-ական միավորով), իսկ Մարկ Բասենցյանը՝ 64-րդ տող (4 միավոր):

«Աերոֆլոտ Օփեն» միջազգային շախմատային 10-րդ փառատոնը (փետրվարի 7-18-ը) անցկացվում է «Աերոֆլոտ – Ռոսիյսկիե Ավիալինիի» ավիաընկերության, «Շախմատի ֆեդերացիաների ասոցիացիայի» և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից: Մրցույթներն անցկացվել են շվեյցարական համակարգով՝ ինը փուլով: Այս տարի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 160 հազար եվրո է կազմում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը: