481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Կրամնիկն ու Արոնյանը շախմատային մրցաշարի ֆավորիտներն են. փորձագետ
13:53
08 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկն ու հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը աշխարհի առաջնության մրցաշարի ֆավորիտներն են, «Р-Спорт» գործակալությանն է  հայտարարել Ռուսաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը:

Թեկնածուների մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարին մասնակցում է ութ շախմատիստ, այն կանցկացվի Կազանում մայիսի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը տեղի կունենա 2012թ.-ին:
«Ւմ կարծիքով՝ Վլադիմիր Կրամնիկն ու Լևոն Արոնյանը մրցաշարում հաղթելու առավելագույն հնարավորություններն ունեն», - հեռախոսով հայտարարել է Բարեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սակայն ափսոս, որ ըստ վիճակահանության, նրանք, ամենայն հավանականությամբ, կմրցեն մրցաշարի ավելի սկզբնական փուլերում»:

Կրամնիկը քառորդ եզրափակչում ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ և հաղթանակ տանելու դեպքում կիսաեզրափակչում կմրցի Արոնյանի հետ, եթե վերջինս հաղթանակ տանի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցեն Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գաթա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) զույգերը:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի երկրորդ մասի ներկայացուցիչներին վիճակահանության ժամանակ բախտը ժպտացել է: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր չորս գրոսմայստերներին, սակայն եթե անաչառ լինենք, ապա վիճակահանության ժամանակ նրանց բախտը ժպտացել է», - նշել է Բարեևը: «Առաջին հերթին այն պատճառով, որ նրանք խուսափել են Կրամնիկի և Արոնյանի հետ մրցելուց»:
Բնութագրելով մրցաշարի հաղթողի թեկնածուներին՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ «Արոնյանի ուժը նրա խաղի թեթևության մեջ է, նա երիտասարդ է, տաղանդավոր և վերջնական արդյունքին հասնելու հստակ նպատակ  է հետապնդում»: «Իսկ Վլադիմիրի ուժը կայանում է շախմատը խորապես հասկանալու մեջ, նա հզոր է և մրցաշարային հանդիպումների մեծ փորձ ունի», - եզրափակել է Բարեևը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
29 Մայիսի 2017
Հայ ջրացատկորդները` Գրան Պրիի» խաղարկության արծաթե մեդալակիր
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Մադրիդում:
12:54
29 Մայիսի 2017
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։
11:35
29 Մայիսի 2017
Մեսսի կրկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
13:48
28 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը 2016/17թթ. մրցաշրջանի պաշտոնական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 11 գոլի հեղինակ:
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։