483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը կմենամարտի Ստեփան Բոժիչի հետ փետրվարի 12-ին
11:06
08 Փետրվարի 2011

Միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 12-ին Ռուրի Մյուլհեյմում (Գերմանիա) տասը ռաունդանի մենամարտ կանցկացնի միջին քաշային կարգում WBA վարկածի նախկին հավակնորդ, խորվաթ Ստեփան Բոժիչի հետ, տեղեկացնում է Allboxing.ru-ն։

Այդ մենամարտը 30-ամյա Աբրահամի համար միջանկյալ կդառնա Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտից առաջ (կմենամարտի ամերիկացի Անդրե Ուորդի հետ)։

Ակնկալվում է, որ Աբրահամի և Ուորդի հանդիպումը կարող է կայանալ մայիսի 14-ին, և Աբրահամը, ով ռինգ դուրս չի եկել նախորդ տարվա նոյեմբերից, որոշել է լրացնել դադարը։

«Ես ցանկանում եմ ազատվել երկարատև անգործության հետևանքներից։ Հենց այդ պատճառով որոշեցի հանդիպել խորվաթ բռնցքամարտիկի հետ։ Հակառակ դեպքում դադարն ինձ համար Անդրե Ուորդի հետ շատ կարևոր մենամարտից առաջ բավականին մեծ կլիներ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Super Six-ի կանոնները թույլ են տալիս մասնակիցներին մենամարտեր անցկացնել մրցաշարից դուրս։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, ներկայացնում է Գերմանիան։ Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մենամարտ, որոնցից 31-ում հաղթանակ է տարել (25 մենամարտ ավարտվել են նոկաուտով)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:25
10 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում:
16:07
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Զարյայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրապարակվել է նախօրեին Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
14:19
09 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. Մխիթարյանն ամուր մտածելակերպ ունի
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային» և հաղթեց 2:0 հաշվով:
12:21
09 Դեկտեմբերի 2016
Զլատան Իբրահիմովիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին։
10:50
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Զարյայի» հետ խաղի լավագույն խաղացողը:
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում Եվրոգավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը Եվրոգավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։