485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀՀ նախագահը խնդիր է դրել ՖԻՖԱ-ի ղեկավարի առջև՝ հաղթել ՌԴ հավաքականին
14:38
03 Փետրվարի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի առջև ՌԴ ֆուտբոլային հավաքականին հաղթելու խնդիր է դրել, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ մեկնաբանելով Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան խաղի հնարավոր «վաճառքի» մասին խոսակցությունները:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Ժամանակ» օրաթերթին, տեղեկություն էին տարածել, թե Ռուսաստանը Հայաստանին «շահավետ տնտեսական առաջարկ է» արել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը պարտվելու դիմաց:

Բացառելով նման հնարավոր գործարքը ցանկացած, այդ թվում պետական մակարդակով, ՀՖՖ ղեկավարը նշեց մեծ հոգատարությունը, որը պետությունը ցուցաբերում է հայկական ֆուտբոլի նկատմամբ:

«ՀՀ նախագահն իր անձնական հսկողության տակ է առել հայկական ֆուտբոլը, և ես միշտ զգում եմ նրա աջակցությունը, հակառակ դեպքում ես վաղուց հրաժարական կտայի»,- ասաց Հայրապետյանը:
ՀՀ հավաքականը խմբում երրորդ տեղն է զբաղեցնում և առաջին անգամ է մրցախաղի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ստացել: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումներից յոթ միավոր են հավաքել, ինչպես երկրորդ տեղում ընթացող իռլանդացիները, սակայն վերջիններն առաջ են անցել, որովհետև հայերի հետ խաղում 0:1 հաշվով հաղթանակ են գրանցել:

Խմբի միանձնյա առաջատարն են ռուսները, ովքեր երեքշաբթի 0:1 հաշվով հաղթել են Մակեդոնիայի հավաքականին և հավաքել ինը միավոր: 2010թ.-ի հանդիպումների արդյունքում յոթ միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ կայացած խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները, Անդորրայի թիմը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, ՀՀ հավաքականին հաշվին են գրանցված դարպաս ուղարկած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշները՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները բոլորից շատ են գոլ խփել:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Մոսկվայում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։