486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվել են զանգվածային սպորտի զարգացման բոլոր նախադրյալները. նախարար
18:44
26 Հունվարի 2011

Հայաստանում ստեղծվել են սպորտի ոլորտի նվաճումների և զանգվածային սպորտի ցուցանիշների բարելավման պահպանման բոլոր նախադրյալները, կարծում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը։

«Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ոլորտի զարգացմանն ու ֆինանսավորմանը։ Ամենից շատ ֆինանսավորվում են ծանրամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ 2011 թվականին առանձնացվել են նախարարության երեք գերակա խնդիրներ։ Ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, առաջին գերակա խնդիրը մարմնամարզության և զանգվածային սպորտի ոլորտի ֆինանսավորման հայեցակարգի մշակումն ու ներկայացումն է, երկրորդը՝ «Մարզական լավագույն ընտանիքը» նախագահական մրցանակի մրցույթի կազմակերպումն ու անցկացումը, երրորդը՝ երիտասարդության շրջանում ուսումնասիրությունների անցկացումը երիտասարդական պետական քաղաքականության զարգացման առաջարկների մշակման նպատակով։

Նախարարը հայտնեց, որ մարմնամարզության և զանգվածային սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակումը վաղուց է հասունացել։ Պետրոսյանի կարծիքով, հայեցակարգի բացակայությունը հանգեցնում է ոչ արդյունավետ ֆինանսավորման, ինչը բացասաբար է ազդում ոլորտի վրա ընդհանուր առմամբ։
«Հայեցակարգը պետք է առավելագույնս թափանցիկ, հասկանալի և ընդունելի լինի մեծամասնության համար։ Արդյունավետ և նպատակային ֆինանսավորումը կօժանդակի ոլորտի մրցունակության զարգացմանն ու բարձրացմանը։ Կազմակերպությունների ֆինանսավորումը կհատկացվի ձեռնարկած քայլերին և արդյունքներին համապատասխան։ Հայեցակարգի մշակման ժամանակ հաշվի կառնվի միջազգային փորձն ու օրենսդրությունը»,- ասաց սպորտի նախարարը։

Նախարարը տեղեկացրեց, ոչ Հայաստանի նախագահի մրցանակի մրցույթի անցկացումը նախարարության առավել հաջողված ծրագիր է, որը զանգվածային նախագիծ է դարձել Հայաստանում։ Նրա խոսքերով, մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը մշտապես աճում է, և 2010 թվականին 2009-ի համեմատ հասել է 347-ի։
Նախարարը հույս հայտնեց, որ 2011 թվականին սպորտային ընտանիքների թիվը կհասնի մինչև հազարի։
Երիտասարդության շրջանում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման առաջարկների մշակման նպատակով ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ սպորտի նախարարը տեղեկացրեց, որ տվյալ ծրագիրը կիրականացվի երիտասարդության խնդիրների ազգային նոր զեկույցի մշակման միջոցով և հիշեցրեց, որ նմանատիպ վերջին ազգային զեկույցը մշակվել է 2006 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների: