484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանն ու Սարգսյանը Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի գերմրցաշարի առաջատարների թվում են
10:36
26 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իսպանացի Ալեքսեյ Շիրովի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո հնդիկ Վիշվանաթան Անանդի, ամերիկացի Խիկարու Նակամուրայի և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ միասին Վեյկ-ան-Զեեի շախմատի գերմրցաշարի առաջատարների քառյակում է, հաղորդում է armchess.am կայքը:

Նախօրեին մրցաշարի իններորդ փուլում «А» խմբում Կրամնիկը պարտության է մատնել հոլանդացի Էրվին Լ’Ամին: Նիդեռլանդների մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Սմիթսը հաղթանակ է տարել Ռուսաստանի չեմպիոն Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ, իսկ չինացի Վան Խաոն պարտության է մատնել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Նակամուրա-Անանդ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Ալեքսեյ Գրիշչուկ (Ռուսաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա) հանդիպումները:

Չորս առաջատարները՝ Արոնյանը, Անանդը, Նակամուրան և Կրամնիկը, վաստակել են 6-ական միավոր, մեկ միավոր պակաս են վաստակել Կառլսենն ու Վաշյե-Լագրավը: Նեպոմնյաշչին և Գիրին վաստակել են 4.5-ական միավոր, նրանցից նվազագույն հաշվով հետ են մնում Վան Խաոն և Պոնոմարյովը: Երեքական միավոր են վաստակել Սմիթսն ու Լ’Ամին, իսկ 2,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը Գրիշչուկն ու Շիրովը:

«В» խմբում հաջող է հանդես գալիս Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյանը: Ինը օրից հետո 6 միավորով նա գտնվում է առաջատարների եռյակում բրիտանացի Լյուկ ՄքՇեյնի և ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ:

Հունվարի 15-ին Վեյկ-ան-Զեեում մեկնարկած շախմատի գերմրցաշարը անցկացվում է շրջանակային համակարգով, այն կավարտվի հունվարի 30-ին: Գերմրցաշարի շրջանակներում անցկացվում է 14 մրցաշար, որոնցում մրցում է 14-ական շախմատիստ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին: