486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը կիսում է 3-5-րդ տեղերը Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի գերմրցաշարի հինգերորդ փուլից հետո
12:01
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի հինգերորդ փուլից հետո ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի և հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրի հետ կիսում է 3-5-րդ տեղերը, հաղորդում է armchess.am կայքը:

Հինգերորդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Անանդը, որին նվազագույն տարբերությամբ հետևում է ամերիկացի Խիկարու Նակամուրան: Արոնյանը, Վաշյե-Լագրավն ու Գիրին վաստակել են 3-ական միավոր, կես միավոր պակաս են վաստակել նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Յան Նեպոմնյաշչին, ուկրաինացի Ռուսլանը:

Չինացի Վան Խաոն, հոլանդացիներ Էրվին Լ’Ամին և Յան Սմիթսը վաստակել են 2-ական միավոր, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ 1,5-ական միավոր, մրցաշարային աղյուսակը մեկ միավորով եզրափակում է իսպանացի Ալեքսեյ Շիրովը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով շախմատի գերմրցաշարում հանդես է գալիս B խմբում, 14 մասնակիցների շրջանում 3 միավորով կիսում է 3-6-րդ տեղերը: Առաջատարի դիրքը 4 միավորով պահպանում է բրիտանացի Լյուկ ՄքՇեյնը:

Հունվարի 15-ին Վեյկ-ան-Զեեում մեկնարկած շախմատի գերմրցաշարը անցկացվում է շրջանակային համակարգով և կավարտվի հունվարի 30-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում: