486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Վեյք-ան-Զեեի շախմատային փառատոնում
12:47
18 Հունվարի 2011

Վեյք-ան-Զեե հոլանդական քաղաքում Շախմատային փառատոնի խաղարկային երրորդ օրն ավարտվեց ոչ-ոքի Հայաստանի երկու ներկայացուցիչների՝ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի համար, հաղորդում է armchess.am կայքը։

Նախօրեին փառատոնի շրջանակներում անցկացվող գլխավոր մրցաշարի երրորդ տուրում ոչ-ոքի ավարտվեցին չորս պարտիաներ՝ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) – Լևոն Արոնյան, Էրվին Լ’Ամի (Հոլանդիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Յան Նեպոմնյաշի (Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Վան Խաո (Չինաստան)։

Հոլանդացի Յան Սմիթսը հաղթանակ տարավ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ, նորվեգացի Մագնուս Կարլսենն անսպասելիորեն պարտվեց Անիշու Գիրիին Նիդեռլանդներից, իսկ Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը զիջեց Խիկարու Նակամուրային ԱՄՆ-ից։

Արդյունքում 2,5 միավորով առաջատար է Նակամուրան, այնուհետև նվազագույն տարբերությամբ՝ Նեպոմնյաշին, Գիրին և Անանդը, 1,5-ական միավոր ունեն Արոնյանը, Պոնոմարյովը, Լ’Ամին, Սմիթսը, Վաշյե Լագրավան և Կրամնիկը։ Մեկական միավոր են վաստակել Կարլսենը, Վան Խաոն և Գրիշչուկը, իսկ Շիրովի ակտիվում 0,5 միավոր է։

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, երկու միավորով կիսում է 2-4-րդ տեղերը շախմատային փառատոնի մրցաշարի 14 մասնակիցների շրջանում։ Առաջատար է պարտություն չունեցած բրիտանացի Լյուկ ՄաքՇեյնը։
Շախմատային փառատոնի խաղարկային օրերն են հունվարի 15-18, 20-23, 25, 26, 28-30-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։