484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը նախապատվությունը տալիս է Մեյվեզեր-կրտսերին Պակյաոի հետ մարտում
17:26
04 Հունիսի 2010

Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը կկարողանա հաղթել Մենի Պակյաոին, կանխատեսում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը։

Դարչինյանն ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսում վստահություն հայտնեց, որ այդ երկու ականավոր բռնցքամարտիկների միջև մենամարտն անպայման կկայանա։

Պակյաո-Մեյվեզեր մենամարտը հետաձգվում է երկու բռնցմարտիկների թիմերի միջև Պակյաոի դոպինգ-թեստերի պայմանների, ինչպես նաև մրցանակային ֆոնդի բաշխման պատճառով։

«Մենամարտը չի կարող տեղի չունենալ, քանի որ շատ մեծ գումար է խաղարկվում։ եթե մենամարտը չկայանա այս տարի, ապա հաջորդ տարվա սկզբին՝ անպայման։ Այն գումարը, որ վաստակում է նրանցից յուրաքանչյուրը, դեռևս չի եղել բռնցքամարտի պատմության մեջ որևէ քաշային կարգում»,- ընդգծեց հայ բռնցքամարտիկը։

Պակյաոն (Ֆիլիպիններ) և Մեյվեզեր-կրտսերը (ԱՄՆ) ժամանակակից լավագույն բռնցքամարտիկներն են՝ անկախ իրենց քաշային կարգից։ Պակյաոն աշխարհի չեմպիոն է եղել բոլոր յոթ քաշային կարգերում, իսկ Մեյվեզեր-կրտսերը՝ հինգում։

Բռնցքամարտի մասին գրող լրագրողների ասոցիացիան (BWAA) ճանաչել է Պակյաոին «Տասնամյակի բռնցքամարտիկ»՝ նախապատվություն տալով նրան Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի և Ջո Կալզագեի (Մեծ Բրիտանիա) թեկնածություններից։ Պակյոի պարգևատրման արարողությունը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ԱՄՆ-ում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում: