484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել
17:01
21 Ապրիլի 2010

Հայ մարզիկ, քիկբոքսինգի Հայաստանի նախկին չեմպիոն, քիկբոքսինգի աշխարհի գավաթակիր Կարեն Կարապետյանը Գինեսի գրքի՝ որովայնի վարժության ռեկորդ է սահմանել:

20-ամյա Կարապետյանը չորեքշաբթի երկու ժամ 19 րոպեի ընթացքում որովայնի 3341 վարժություն է կատարել՝ դրանով գերազանցելով 2008 թվականի իր իսկ ռեկորդը (2512 վարժություն), որը գրանցվել է «Դյուցազնագիր» գրքում (Գինեսի գրքի հայկական տարբերակը):

Մարզիկն իր ռեկորդը նվիրել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին՝ «Ոչ ցեղասպանությանը» կարգախոսով, և ապագայում ցեղասպանության չկրկնմանը:

«Այս ռեկորդը աշխարհի բոլոր ժողովուրդների կայունության և խաղաղության մարտահրավեր է»,- ասել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Միաժամանակ Կարապետյանն ավելացրել է, որ իր սահամանծ ռեկորդի տվյալները կուղարկվեն Լոնդոն՝ Գինեսի ռեկորդների գրքում հաստատման և ընդգրկման համար:

Կարենն, ով Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է, նշել է, որ ավելի քան 16 տարի զբաղվում է մարմնամարզությամբ, բռնցքամարտով և քիկբոքսինգով, որոնցից ավելի քան 9 տարի՝ միայն մարմնամարզությամբ:

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին մարզիկի ռեկորդը բնութագրել է որպես «հարգանքի մեծ տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

«Սա առանձնահատուկ փորձություն և հետաքրքիր նախաձեռնություն է նրա կողմից, և մենք, իհարկե, ողջունում, ապահովում և աջակցում ենք: Ես վստահ եմ, որ այս ռեկորդից հետ Կարենով կհպարտանան ողջ աշխարհի հայերը՝ հետևելով նրա օրինակին»,- ընդգծել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:33
30 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն ինքնագրով շապիկ է նվիրել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հենրիխ Մխիթարյանից ինքնագրով շապիկ է նվեր ստացել
13:52
29 Ապրիլի 2017
Մխիթարյանը շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում է
«Goal.com»-ը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: