485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանում խաղի ժամանակ հանկարծամահ է եղել բրազիլացի ֆուտբոլիստը
11:31
10 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արևելյան Ղազախստանի Պավլոդար վարչական կենտրոնում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ մահացել է բրազիլացի լեգեոներ Դանիել դե Ժեսուսը, լրագրողներին է հաղորդել  «Իրտիշ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Ալեքսանդր Գոնչարենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ղազախստանի պրեմիեր-լիգայի առաջնության 4-րդ փուլից առաջ անցկացվող նախավարժանքի ժամանակ (հանդիպում  էին «Իրտիշ» (Պավլոդար) և «Կայրատ» (Ալմաթի) թիմերը) Պավլոդարի լեգիոներ բրազիլացի Դանիել Ռոբերտ դե Ժեսուսը վատ է զգացել, նրան հանդերձարան են տարել, և նա այդպես էլ խաղին չի մասնակցել»,- ասաց Գոնչարենկոն։

Ըստ նրա, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։

«Չնայած թիմի բժիշկների և մերսողների օգնությանը, բրազիլացի ֆուտբոլիստի վիճակն ավելի է վատացել, շտապօգնություն են կանչել։ Սակայն ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- հաղորդել է թիմի տնօրենը։

Բժիշկները դեռ չեն կարող ասել մահվան ճշգրիտ պատճառը։

«Որպես վարկած՝ նշվում է ուղեղի կաթվածը, «հանկարծամահության համախտանիշը» կամ «ջերմային ալերգիան»։  Հնարավոր է, որ նա կլիմայավարժում չի անցել»,- նշել է Գոնչարենկոն։

Ըստ թիմի տնօրենի տվյալների, մարտի 28-ի խաղի 2-րդ փուլի ընթացքում խաղի ժամանակ բրազիլացի լեգիոները վնասվածք է ստացել հակառակորդի հետ ընդհարումից, որից հետո բրազիլացուն պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։

«Խաղի 3-րդ փուլը նա բաց է թողել, բայց 4-րդում պետք է խաղար հիմնական կազմում։ Նա իրեն լավ էր զգում»,- ասաց նա։

Սան Պաուլո քաղաքում մնացին դե Ժեսուսի հղի կինը և 4- ամյա տղան։

Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: