480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմրցի WBC չեմպիոն Կարլ Ֆրոչի հետ օգոստոսի 21-ին
20:19
09 Ապրիլի 2010

Միջին քաշային կարգում IBF չեմպիոն Արթուր Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարի նախնական փուլի շրջանակներում իր վերջին մրցապայքարը կանցկացնի օգոստոսի 21-ին երկրորդ միջին քաշային կարգում WBC չեմպիոն Կարլ Ֆրոչի հետ, հաղորդում է www.allboxing.ru-ն՝  հղում անելով bild.de կայքին:

Պայքարի անցկացման հնարավոր վայրերից են բրիտանական Նոթինգեմը և Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը:

Հաղորդագրության համաձայն, Աբրահամին ավելի շատ դուր է գալիս երկրորդ տարբերակը: «ԱՄՆ-ում Անդրե Դիրելլուի հետ պայքարում պարտություն կրելուց հետո, ես ցանկանում եմ մրցել O2 World բեռլինյան ասպարեզում, դա իմ ամրոցն է»,- հայտարարել է նախկին չեմպիոնը:

Աբրահամի ցանկությունը հեշտ կլինի իրականացնել այն դեպքում, եթե Ֆրոչը հաղթի ապրիլի 24-ին Միքել Կեսսլերին: Այս հաղթանակը գործնականորեն կապահովի նրա կիսաեզրափակիչ դուրս գալը, և այս իրավիճակում բրիտանացու թիմը կարող է զիջումների գնալ:

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը միջին քաշային բռնցքամարտիկների Showtime Super Six World Boxing Classic մրցաշարի վերջին պայքարում որակազրկվելով պարտություն տարավ Անդրե Դիրելլուի նկատմամբ: Իր  կարիերայի ընթացում Աբրահամն առաջին անգամ 4-րդ ռաունդում նոկդաուն ստանալով՝ 11-րդ ռաունդում որակազրկվեց սայթաքած հակառակորդին ընկած վիճակում հարվածելու պատճառով:

Հինգշաբթի պարզ դարձավ, որ Աբրահամի շահերը ներկայացնող Sauerland Event ընկերությունը բողոք ուղղեց Համաշխարհային Բռնցքամարտի Խորհուրդ՝ պահանջելով փոխել մարտի 27-ին Դետրոյթում ամերիկացի Անդրե Դիրելլուի հետ կայացած պայքարի արդյունքները: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: