478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը հայ ըմբիշներին չի տանի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
12:33
08 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն իր կազմից հեռացրել է հայ ըմբիշներին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Վես սպորտ» մարզական լրատվության գործակալությունը, Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին նախապես ծրագրել էր առաջնությանը վերցնել Իվան Պոդդուբնիյի մրցաշարի հաղթող Սեյրան Սիմոնյանին կամ այդ մրցաշարի եզրափակիչ դուրս եկած Միհրան Հարությունյանին, սակայն հետագայում հրաժարվել է իր ծրագրերից:

«Սիմոնյանը վնասվածք է ստացել և պատրաստվում է վիրահատության, իսկ Հարությունյանին մենք որոշեցինք չընդգրկել հավաքականի կազմում բոլորի համար հայտնի պատճառներով սադրանքներից խուսափելու համար: Սպորտում չպետք է քաղաքականություն լինի, իսկ ըմբիշները միշտ տարբերվել են իրենց բարյացակամությամբ: Պատահական չէ, որ մեզ անվանում են ըմբիշային եղբայրություն: Ես չեմ կասկածում, որ ադրբեջանական կողմը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հայերի անվտանգության ապահովման համար: Սակայն ցանկացած հասարակության մեջ կարող է գտնվել անհավասարակշիռ տարր, որի գործողություններն անհնար կլինի կանխագուշակել և կանխել», - հայտարարել է Կոգուաշվիլին «Վես սպորտ» գործակալությանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-18-ը Բաքվում: Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել առաջնությանը՝ բացատրելով, որ նախապատրաստվում է Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը և նրանով, որ Բաքվի առաջնությունը վարկանիշային չէ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:36
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ դրոշը ևս մեկ անգամ ծածանվեց Ծանրամարտի ԵԱ–ում. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական «ոսկին» և «բրոնզը» նվաճեց:
20:09
26 Սեպտեմբերի 2017
Կփորձեմ գոլ խփել և ուրախացնել հայ երկրպագուներին. Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին:
18:41
26 Սեպտեմբերի 2017
Արոնյան–Լիժեն. կրկին ոչ–ոքի
Աշխարհի գավաթի եզրափակչի խաղում հաշիվը դասական շախմատի չորս պարտիաներից հետո կազմում է 2։2։
17:23
26 Սեպտեմբերի 2017
Մոսկվայում հատուկջոկատայինները թույլ չեն տվել երկրպագուներին մոտենալ Մխիթարյանին (ՎԻԴԵՈ)
Երկրպագուների թվում եղել են նաև բազմաթիվ հայեր։
15:02
26 Սեպտեմբերի 2017
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ. Լիժեն–Արոնյան (LIVE)
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի Լևոն Արոնյան–Դին Լիժեն չորրորդ պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։
18:42
25 Սեպտեմբերի 2017
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դին Լիժենի հետ Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում։
16:16
25 Սեպտեմբերի 2017
Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուր. Արոնյան – Լիժեն (LIVE)
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուրի Լևոն Արոնյան – Դին Լիժեն պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։