478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրը դեռ չի ապահովել. Մոուրինյու
10:49
01 Ապրիլի 2010

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի քառորդ կիսաեզրափակչի առաջին հանդիպման ժամանակ ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակը «Ինտերը» կիսաեզրափակչի ուղեգիր դեռ չի ապահովել, ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո հայտարարել է Միլանի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ կարծում, որ մենք արդեն կիսաեզրափակչում ենք», - ասել է պորտուգալացի մասնագետը խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: «Դեռ շատ կարևոր խաղ է սպասվում Մոսկվայում»:

«Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել ԲԿՄԱ-ին: Հանդիպման 65-րդ րոպեին միակ գոլի հեղինակն է դարձել Դիեգո Միլիտոն:

«Դժվար է ասել՝ սա լավ արդյունք է, թե վատ:  Եթե մեզ հաջողվի հաղթանակ տանել Մոսկվայում, ապա այն հիանալի արդյունք կհամարվի: Տեսնենք, թե ինչպես կընթանան մեր մարզումները պատասխան հանդիպման համար, և հատկապես այն, թե ինչպես են պատրաստվելու հանդիպմանը մեր հակառակորդները», - նշել է Մոուրինյուն:

«Ինտերի» մարզիչն ուրախ է, որ իր սաները թույլ չտվեցին ԲԿՄԱ-ին գրավել սեփական դարպասը:

«ԲԿՄԱ-ն չկարողացավ գոլ խփել, սակայն այս թիմը գրեթե միշտ գոլի հեղինակ է դառնում արտագնա խաղի ժամանակ, ինչպես դա եղավ «Մանչեսթեր Յունայթեդ», «Բեշիքթաշ» և «Սիվիլիա» թիմերի հետ հանդիպումների ժամանակ: Մենք մշտապես ճնշում էինք, թույլ չէինք տալիս հակառակորդին հակագրոհ կազմակերպել», - ասել է պորտուգալացին:

Բացի այդ, Մոուրինյուն հայտարարել է, որ իր թիմի համար Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը այս սեզոնի գլխավոր նպատակը չէ:

«Մենք չենք պատրաստվում հրաժարվել պայքարից Իտալիայի առաջնությունում: Պարզապես մենք հանդիպումից հանդիպում ենք ընթանում: Այս սեզոնում «Ինտերն» իրեն շատ լավ է զգում Չեմպիոնների լիգայում: Մենք ոչ մեկից չենք վախենում», - ասել է «Ինտերի» մարզիչը:

Քառորդ եզրափակչի շրջանակներում ԲԿՄԱ-ի և «Ինտերի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հաջորդ փուլ անցնելու դեպքում ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Արսենալի» և «Բարսելոնայի» միջև պայքարի արդյունքում հաղթած թիմի հետ:-0- Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։