483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լինարեսում ավարտված շախմատի գերմրցաշարում
19:07
25 Փետրվարի 2010

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Վերջին 10-րդ փուլում հայ գրոսմայստերը մրցաշարում առաջին անգամ հաղթանակ տարավ՝ սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով ադրբեջանցի Վուգար Հաշիմովին:

Հարկ է նշել, որ մինչ այս հաղթանակն Արոնյանը բոլոր ինը փուլերի խաղերն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի հաղթողը դարձավ բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով 10-րդ փուլի վերջին հանդիպման ժամանակ սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ:

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Վերջնական մրցաշարային արդյունքները հետևյալն են՝ Տոպալով՝ 6,5 միավոր, Գրիշչուկ՝ 6 միավոր, Արոնյան՝ 5,5 միավոր, Գելֆանդ, Հաշիմով և Վալյեխո՝ 4-ական միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
12:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
05:05
01 Նոյեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
19:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
04:18
28 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
00:06
27 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
03:37
26 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
21:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին:
19:30
24 Հոկտեմբերի 2017
«Միկին` հայ հերոս». ՄՅՈւ–ն Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին։
08:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
23:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
22:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն: