478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թիերի Անրին խոստովանել է, որ ձեռքով է խաղացել իռլանդացիների համար ճակատագրական դրվագում
14:09
19 Նոյեմբերի 2009

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Թիերի Անրին խոստովանել է, որ ձեռքով է խաղացել Իռլանդիայի հավաքականի դարպասին գոլ խփելիս աշխարհի առաջնության որակավորման փուլի պատասխան հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

Նախօրեին «Սեն-Դենի»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները ավելացված րոպեներին գոլ են խփել՝ խաղն ավարտելով ոչ-ոքի (1:1), ինչը թույլ է տվել նրանց 2010 թ.-ի աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել: Հանդիպման 103-րդ րոպեին խորքից ստացված փոխանցումից հետո Անրին տուգանային հրապարակի անկյունից ձեռքով փոխանցել է գնդակը տուգանային հրապարակի կենտրոնում գտնվող Վիլյամ Գալլասին, ով գլխով գրավել է Շեյ Գիվենի պաշտպանած դարպասը:

«Եթե անկեղծ լինեմ, ես ձեռքով դիպել եմ գնդակին: Սակայն ես մրցավար չեմ», - հայտարարել է Անրին: «Ես խաղացի, մրցավարը խախտումը չնկատեց: Բոլոր հարցերով դիմեք նրան»:

Անգլիական ԶԼՄ-ներն անմիջապես դաժան քննադատության են ենթարկել Անրիի գործողությունները՝ հիշելով 1986 թ.-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում տեղի ունեցած դրվագը, երբ լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի ձեռքով խփած գնդակը Անգլիայի հավաքականին զրկեց կիսաեզրափակչին մասնակցելու իրավունքից: The Sun առաջատար անգլիական հրատարակության ինտերնետ տարբերակը լույս տեսավ Le Hand of God վերնագրով:

Իռլանդացիների կապիտան Ռոբի Քինը չէր թաքցնում իր զգացմունքները Անրիի նկատմամբ՝ ավելացնելով, որ զայրացած Գիվենը, ձեռքերով փորձելով մրցավարին տեղեկացնել խախտման մասին՝ շատ լավ էր տեսել այդ դրվագը:

«Մենք գիտենք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Տեսենք՝ ինչպես արձագանքեց Շեյը. նա Անրիից երկու մետր հեռավորության վրա էր գտնվում: Ցանկացած այլ դեպքում նա իրեն այդպես չէր պահի», - նշել է Քինը: «Անրին երկար ժամանակ է, ինչ բարձրակարգ խաղացող է, սակայն այդ պահին նա ձեռքի գնդակ խաղաց: Նա գրեթե բռնեց գնդակը, որպեսզի այն չգլորվի առջևի գիծ: Ես նման բան ոչ մեկից չէի սպասում»:

2006 թվականի պես Իռլանդիան կրկին չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Անրիի խոսքերով, իռլանդացիներն արժանի են աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքին, «այն շատ լավ թիմ է», սակայն սեփական հավաքականի խնդիրները նրան ավելի շատ են հուզում:

«Մենք երկու տարի տանջվել ենք, խնդիրներ ենք ունեցել մամուլի, երկրպագուների, այլ մարդկանց հետ», - բողոքել է «Բարսելոնայի» հարձակվողը: «Ավելի լավ կլիներ, եթե մենք ապահովեինք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն այլ միջոցով, սակայն, ինչպես ես արդեն նշեցի, ես մրցավար չեմ»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։
16:57
08 Հուլիսի 2017
Յուրա Մովսիսյանը վետերան է, թիմի առանցքային մասնիկը. Էլիոթ Ֆոլ
Վերջերս տեղեկություններ են հայտնվել, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռանալու է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբից:
14:20
05 Հուլիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակում է
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը: