484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմեյն Թեյլորի նկատմամբ Արթուր Աբրահամի տարած հաղթանակը տպավորություն է գործել գերմրցաշարի մասնակիցների վրա
13:49
19 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ջերմեյն Թեյլորի նկատմամբ՝ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամի հաղթանակը տպավորություն է գործել Super Six World Boxing բռնցքամարտի գերմրցաշարի մասնակիցների վրա, հաղորդում է Boxingscene.com կայքը:

Կիրակի գիշերը Աբրահամը 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին:

«Ես զարմացած եմ: Աբրահամը թույլ էր տալիս Թեյլորին մոտենալ իրեն մի քանի ռաունդների ընթացքում, իսկ հետո պարզապես ջախջախեց նրան: Ակնհայտ է, որ Աբրահամը կարող է հզոր հարված հասցնել», - BoxingScene.com կայքը մեջբերում է միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Միքքել Քեսլերի խոսքերը:

Իսկ Թեյլորը հայտարարել է, որ զարմացած է Աբրահամի աջ ձեռքի հուժկու հարվածից:

«Նա ուղղակի զարմացրեց ինձ իր աջ ձեռքի հարվածով...», - հայտարարել է Թեյլորը:

Ինչ վերաբերում է հաղթողին, ապա Աբրահամը նշել է, որ նրան պահանջվեց ընդամենը մի քանի ռաունդ՝ Թեյլորին հաղթելու միջոցը գտնելու համար:

«Ինձ պահանջվեց մի քանի ռաունդ՝ իմ հակառակորդին վերլուծելու համար: Այնուհետև ես թույլ տվեցի նրան հարվածներ կատարել, որպեսզի հոգնի, իսկ հետո ջախջախեցի նրան», - հայտարարել է նա:

«Super Six World Boxing Classic» բռնցքամարտի գերմրցաշարը կազմակերպել է Showtime ամերիկյան ընկերությունը: Գերմրցաշարին կմասնակցի վեց բռնցքամարտիկ՝ աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամը, Միկել Կեսլերը, Կառլ Ֆրոչը, ինչպես նաև միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորն ու մեծ հույսեր ներշնչող Անդրե Դիրելն ու Անդրե Ուորդը:

.Մրցաշարը մեկնարկել է 2009 թ.-ի հոկտեմբերին և կշարունակվի մինչև 2011 թ.-ի գարուն-ամառ: Բռնցքամարտիկները կխաղարկեն պատկառելի մրցանակային ֆոնդ, որը կարող է կազմել 50 միլիոն դոլար:

Մրցաշարը կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլում բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում կհանդիպի երեք հակառակորդների հետ: Առաջին շրջանի ժամանակ կմենամարտեն Կառլ Ֆրոխ-Անդրե Դիրել, Ջերմեյն Թեյլոր – Արթուր Աբրահամ, Միկել Կեսլեր-Անդրե Ուարդ զույգերը: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում բռնցքամարտիկները կստանան միավորներ՝ 2 միավոր հաղթանակի, 1 միավոր ոչ-ոքիի և 0 միավոր պարտության դեպքում: Եվս մեկ բոնուսային միավոր կտրվի, եթե հաղթանակն իրականացվի նոկաուտով: Մենամարտերը կանցկացվեն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում:

Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի Անդրե Դիրելի հետ 2010 թ.-ի հունվարին ԱՄՆ-ում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: