486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամի և Ջերմեյն Թեյլորի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինում
17:54
27 Օգոստոսի 2009

«Super Six World Boxing Classic» բռնցքամարտի գերմրցաշարի շրջանակներում՝ ամերիկացի բռնցքամարտիկ Ջերմեյն Թեյլորի և Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինում, հաղորդում է Fightnews կայքը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Team Sauerland և Anschutz Entertainment ընկերությունները վերջնականապես պայմանավորվել են միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորի միջև մենամարտի անցկացման ամսաթվի և վայրի կապակցությամբ: Այդ բռնցքամարտիկների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի O2 արենայում: Ավելի վաղ տեղեկացվում էր այն մասին, որ այդ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:

«Super Six World Boxing Classic» բռնցքամարտի գերմրցաշարը կազմակերպել է Showtime ամերիկյան ընկերությունը: Գերմրցաշարին կմասնակցի վեց բռնցքամարտիկ՝ աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամը, Միկել Կեսլերը, Կառլ Ֆրոչը, ինչպես նաև միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորն ու մեծ հույսեր ներշնչող Անդրե Դիրելն ու Անդրե Ուորդը:

Մրցաշարը մեկնարկում է 2009 թ.-ի հոկտեմբերին և կտևի մինչև 2011 թ.-ի գարուն-ամառ: Բռնցքամարտիկները կխաղարկեն պատկառելի մրցանակային ֆոնդ, որը կարող է կազմել 50 միլիոն դոլար:

Մրցաշարը կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլում բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում կհանդիպի երեք հակառակորդների հետ: Առաջին շրջանի ժամանակ կմենամարտեն Կառլ Ֆրոխ-Անդրե Դիրել, Ջերմեյն Թեյլոր – Արթուր Աբրահամ, Միկել Կեսլեր-Անդրե Ուարդ զույգերը: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում բռնցքամարտիկները կստանան միավորներ՝ 2 միավոր հաղթանակի, 1 միավոր ոչ-ոքիի և 0 միավոր պարտության դեպքում: Եվս մեկ բոնուսային միավոր կտրվի, եթե հաղթանակն իրականացվի նոկաուտով: Մենամարտերը կանցկացվեն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում:

Առաջին փուլից հետո ավելի շատ միավորներ հավաքած չորս բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ, ինչից հետո զույգերի հաղթողները կմենամարտեն եզրափակչում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։