482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Դինարա Սաֆինան Տորոնտոյում կրած պարտությունը ողբերգություն է համարել
15:31
20 Օգոստոսի 2009

Ռուս թենիսիստուհի Դինարա Սաֆինան հայտարարեց, որ չափազանց հուզված է Տորոնտոյում կայացող մրցաշարի երկրորդ շրջանում ֆրանսուհի Արավան Ռեզայիին պարտվելու համար, հայտնում է Կանանց թենիսի ընկերակցության (WTA) պաշտոնական կայքը:

Նախօրեին աշխարհի թիվ մեկ ռակետը Ռեզայիին զիջեց երեք սեթում 6:3, 2:6, 4:6 հաշվով: «Սա պարզապես աղետ է,- ասել է Սաֆինան հանդիպումից հետո:- Ես իրոք շատ վատ եմ զգում: Մյուս կողմից, երկու շաբաթից կսկսվի մեծ մրցաշար (US Open): Հուսով եմ, որ վաղը ես արդեն ավելի լավ կզգամ ու կսկսեմ պատրաստվել ԱՄՆ բաց առաջնությանը»:    

Նրա խոսքերով, իր պարտության պատճառը մարզչական ցուցումները չկատարելն է: «Ես հստակ գիտեի, թե ինչ էր պետք անել, բայց ուղեղս ոչ մի կերպ չէի միացնում,- խոստովանել է ռուս թենիսիստուհին:- Ես չարեցի այն, ինչ մարզիչն ինձ ասում էր: Ես շատ վատ եմ զգում սեփական ելույթից»:

Ռեզային անասելի կերպով ուրախ էր աշխարհի թիվ մեկ ռակետին հաղթելու կապակցությամբ, և որ իրեն հաջողվեց ռևանշի հասնել Դինարայի հանդեպ Ֆրանսիայի 2009  թ.-ի Բաց Առաջնության ջախջախիչ պարտության համար(1:6, 0:6):

«Ես անչափ երջանիկ եմ: Ինձ առաջին անգամ հաջողվել է առավելության հասնել համաշխարհային վարկանիշ ունեցող խաղացողի հանդեպ,- ասաց իրանազգի ֆրանսուհին: - Ես ողջ շաբաթ, ամբողջ տարի, իմ ողջ կարիերայի ընթացքում պատրաստվել եմ մոլորակի լավագույն թենիսիստուհուն հաղթելու համար: Սա հսկայական առաջընթաց է ինձ համար»:

Երրորդ շրջանում Ռեզայիից Սաֆինայի փոխարեն վրեժխնդիր լինելու հնարավորություն կունենա ռուս Ալիսա Կլեյբանովան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
16 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն` Մխիթարյանի մասին. «Յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան:
12:59
16 Դեկտեմբերի 2017
Մխիթարյանի տեղը ՄՅՈւ–ում կարող է զբաղեցնել Մեսութ Օզիլը. Mirror
Մոուրինյուն հայտարարել է, որ սկսել է ավելի հազվադեպ խաղադաշտ հանել Մխիթարյանին այն պատճառով, որ Հենրիխը սկսել է իրեն վատ դրսևորել խաղերում։
18:58
15 Դեկտեմբերի 2017
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է Հենրիխ Մխիթարյանին
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խնդիրները շուտով կլուծվեն:
15:05
14 Դեկտեմբերի 2017
Մոուրինյու. Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի կազմում չի ներառում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
23:08
13 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
21:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո վիճաբանության մասին
Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո տեղի ունեցած վեճը։
19:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շտապ հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ
Ժոզե Մոուրինյուն շտապ հանդիպել է ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։
18:04
12 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում է. IFFHS վարկանիշ
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017 թվականի լավագույն փլեյմեյքերների ցուցակում:
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է: