483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հանրահայտ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը կգլխավորի «Արարատ» ֆուտբոլային ակումբը
19:20
13 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Արկադի Անդրեասյանը կգլխավորի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, լրագրողներին հայտնեց Անդրեասյանը, ով նաև ակումբի փոխնախագահն է։

«Ես կգլխավորեմ «Արարատն» ու այն դուրս չի թռչի բարձրագույն լիգայից»,- հայտարարեց Անդրեասյանը։  

Հայաստանի ներկա առաջնությունում բարձրագույն լիգայում հանդես եկող «Արարատ» հանրահայտ ֆուտբոլային ակումբը, 7 տուրերում կրելով 7 պարտոթւյուն, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ընդ որում ակումբը 7 հանդիպումներում չի խփել ոչ մի գոլ՝ սեփական դարպասին ստանալով 11 գնդակ։  

Ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը վստահություն հայտնեց, որ այն բանից հետո, երբ Անդրեասյանը գլխավորի թիմը, ակումբի գործերը կլավանան։

Անդրեասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ այժմ Կապրիելյանի հետ քննարկում է ակումբի կառավարման հարցերը, որոնց վերջնական որոշումից հետո ինքը պաշտոնապես կդառնա «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչը։

Նրա խոսքերով, ինքն այժմ խորհուրդներով է օգնում  ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալբերտ Սաֆարյանին։

«Մարդը պետք է 100 տոկոսով տրվի իր գործին, առայժմ ես 100 տոկոսով չէ, որ տրված եմ իմ գործին։ Երբ ակումբի ներսում բոլոր հարցերը հարթվեն, ես ավագ մարզիչ կդառնամ»,- հայտարարեց նա։  

Արկադի Անդրեասյանը խորհրդային հայտնի ֆուտբոլիստ է, մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Օլիմպիական խաղերի մրցանակակիր։ Միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1982)։  

«Արարատ» ֆուտբոլային ակումբը 1935թ. ԽՍՀՄ չեմպիոն է, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր, 1193թ. Հայաստաի չեմպիոն, 1993, 1994, 1995, 1997 և 2008 թվականների Հայաստանի գավաթակիր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
10 Դեկտեմբերի 2016
Սիմոն Մարտիրոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Էլյատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությունը:
11:25
10 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացողների եռյակում:
16:07
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Զարյայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրապարակվել է նախօրեին Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
14:19
09 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. Մխիթարյանն ամուր մտածելակերպ ունի
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային» և հաղթեց 2:0 հաշվով:
12:21
09 Դեկտեմբերի 2016
Զլատան Իբրահիմովիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին։
10:50
09 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Զարյայի» հետ խաղի լավագույն խաղացողը:
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում Եվրոգավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը Եվրոգավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում: