478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսեևի հետ, իսկ Հակոբյանը հաղթել է Կամսկուն
13:45
20 Ապրիլի 2009

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Նալչիկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հինգերորդ փուլում սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել ռուս Եվգենի Ալեքսեևի հետ հանդիպումը, և այժմ նա  3 միավորով 2-5-րդ տեղերն է կիսում Ալեքսեևի, հունգարացի Պետեր Լեկոյի և ուկրաինացի Սերգեյ Կարյակինի հետ:

Մրցաշարի առաջատարն է Ալեքսանդր Գրիշչուկը՝ 3,5 միավորով, հաղորդում է մրցաշարի կայքը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը անհաջող մեկնարկից հետո վերջին խաղերում կարողացել է ամրապնդել մրցաշարային դիրքը: Հինգերորդ փուլում Հակոբյանը սպիտակներով հաղթել է Գատա Կամսկուն: Այդ հաղթանակից հետո նա կիսում է 10-13-րդ տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել), Պավել Էլյանովի (Ուկրաինա) և Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ:

Հինգերորդ փուլն առատ էր ոչ-ոքի ավարտ ունեցող հանդիպումներով: Բացի Ալեքսեև-Արոնյան զույգից, խաղաղ ելքով ավարտվեցին Սվիդլեր-Գելֆանդ, Բակրո-Էլյանով, Գիշչուկ-Լեկո և Կարյակին-Մամեդյարով հանդիպումները:

Հակոբյանից բացի, հինգերորդ փուլում հաղթանակ կարողացավ տանել նաև Ռուստամ Կասիմջանովը՝ սևերով հաղթելով Վասիլի Իվանչուկին:

Վեցերորդ փուլում Արոնյանը կխաղա Իվանչուկի, իսկ Հակոբյանը՝ Կարյակինի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:01
22 Օգոստոսի 2017
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:
19:12
22 Օգոստոսի 2017
Կարեն Ասլանյանն Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
16:34
22 Օգոստոսի 2017
Ունիվերսիադա. թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
11:20
22 Օգոստոսի 2017
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակը հայկական եռագույնով է տոնում (ՎԻԴԵՈ)
Նախօրեին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
21:52
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը հանդիպեց ռուս ըմբիշի հետ:
19:08
21 Օգոստոսի 2017
Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակի համար 58 վայրկյան է պահանջվել (ՎԻԴԵՈ)
«Ռիո 2016» օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցել է Փարիզում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
17:46
21 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Goal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։