478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ գործադիր տնօրենը մեկնաբանել է էստոնական ֆեդերացիայի նախագահի հետ ունեցած միջադեպը
10:28
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնաբանել է էստոնական ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակի հետ վերջերս ունեցած հակասությունը:

Ապրիլի 1-ին որոշ էստոնական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, թե Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը մեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ոչ պարկեշտ պահվածքում: Իրավիճակը պարզաբանելու համար մեկնաբանում էՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

«Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այսպիսի հայտարարություններ թույլ տալ, առավել ևս, որ մենք միշտ լավ, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Էստոնիայի ֆեդերացիայի հետ: Իրականում եղել է այսպես, Հայաստանի հավաքականի Տալին ժամանելուն պես, Էստոնիայի ֆեդերացիայի ներկայացուցչուհին հայտնեց մեզ, որ նախորդ օրը Տալինում անձրևային եղանակ էր, հնարավոր է «Ա Լե Կոկ» մարզադաշտը, որտեղ պետք է տեղի ունենա Էստոնիա-Հայաստան հանդիպումը, գտնվում է վատ վիճակում և, հնարավոր է, հարկ լինի նախախաղային մարզումն անցկացնել այդ մարզադաշտի հարևանությամբ գտնվող արհեստական խոտածածկով դաշտում: Ինչպես և նախատեսված էր, տեղի ժամանակով 17:00-ին, Հայաստանի հավաքականը ժամանեց «Ա Լե Կոկ» մարզադաշտ:

Եղանակը բարենպաստ էր ամբողջ օրվա ընթացքում, և, մեր կարծիքով, խաղադաշտը նախախաղային մարզում անցկացնելու համար գտնվում էր նորմալ վիճակում: Մեզ թույլատրեցին այնտեղ մարզում անցկացնել, սակայն խնդրելով, որքան հնարավոր է քիչ վարժություններ անել գնդակով: Չհասցրեցին ֆուտբոլիստները դուրս գալ խաղադաշտ, երբ տրիբունաներից մեր պատվիրակության վրա հարձակվեց մի մարդ` վանկարկելով անպարկեշտ խոսքեր: Ինչպես պարզվեց քիչ անց, դա Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակն էր: Մեր բազմաթիվ խնդրանքներին չշարունակել հայհոյանքներն ու դրսևորել ավելի պարկեշտ պահվածք, ինչը բնորոշ է յուրաքնաչյուր կիրթ մարդու, առավել ևս ցանկացած ֆեդերացիայի նախագահի, նա շարունակեց հարձակվել ֆուտբոլիստների վրա: Միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հաջողվեց նրան հանգստացնել, և ՀՖՖ ղեկավարությունը որոշեց դաշտից դուրս բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին»:

Ըստ Մինասյանի, Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի` հայերի հասցեին հնչեցրած մեղադրանքները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: «Իսկ Այվար Պոհլակի այն հայտարարությանը, թե նրանք սպառնում էին, եթե վիճակահանության արդյունքում մենք ևս մեկ անգամ ընկնենք միևնույն խմբում», ապա ես կցանկանամ ավելացնել, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ մեր երիտասարդական և կանանց հավաքականները հայտնվել են միևնույն խմբում և մենք, հակառակը, էլ ավելի լավ ընդունելություն կկազմակերպենք, որպեսզի նա հասկանա, թե որն է իսկական հյուրընկալությունը: Իսկ, թե ինչպես են դիմավորում հյուրերին Հայաստանում, մենք ցուցադրեցինք էստոնացիներին Երևանում».- ասում է Մինասյանը:

Ի դեպ, թե ով է սխալ, իսկ ով` ճիշտ այս պատմությունում, փաստում են նաև այն բազմաթիվ ներողությունները, որոնք հայերին հնչեցրել են էստոնական գործըներները: «Նրանց համար իրենց նախագահի այսպիսի պահվածքը նույնպես անակնկալ էր: Եվ ընդհանրապես, ինչի մասին կարելի է խոսել, եթե այս մարդը բոլորին է հայտնի իր ոչ ադեկվատ պահվածքով: Հատկանշական է, որ Պոհլակն այժմ ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ներողություն խնդրել նրանից»,,- պարզաբանում է Մինասյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։