478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բռնցքամարտիկն արծաթե մեդալ է նվաճել «Ֆելիքս Շտամ» միջազգային մրցաշարում
19:53
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վարշավայում կայացած «Ֆելիքս Շտամ» միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը (91 կգ քաշային կարգ) արծաթե մեդալ է նվաճել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Կիսաեզրափակիչ դուրս եկած Անանիկյանը հաղթել է Լիտվայի հավաքականի ներկայացուցչին և անցել եզրափակիչ փուլ: Վերջին փուլում, սակայն, բժշկական ստուգում անցնելուց հետո լեհ բժիշկն արգելել է Ցոլակ Անանիկյանին մենամարտի դուրս գալ, որպես հիմնավորում ներկայացնելով, որ բռնցքամարտիկն ունի լուրջ վնասվածքներ: 

«Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանն ու ինքը` Ցոլակ Անանիկյանը, վկայում են, որ վնասվածքներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Եզրափակիչ փուլում հայ բռնցքամարտիկի հակառակորդը լեհ էր, ով ըստ Մեհրաբյանի քիչ շանսեր ուներ հաղթելու և Հայաստանի հավաքականը կարող էր ոսկե մեդալով վերադառնալ: Կար մեկ այլ նրբություն ևս. լեհ բռնցքամարտիկի պարտվելու դեպքում Լեհաստանի թիմը կպարտվեր Ռուսաստանի հավաքականին: 

Ապրիլի 13-18-ը  կանցկացվի Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների  առաջնությունը: Մայիսի 12-19-ը Չեխիայում կայանալիք բռնցքամարտի միջազգային մեծ մրցաշարին Հայաստանի հավաքականը կներկայանա իր առաջատար մարզիկներով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
27 Հուլիսի 2017
Հայ ըմբիշները նվաճեցին 3 բրոնզե մեդալ Եվրոպայի պատանեկան առաջնությունում
50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում պարտության մատնեց ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:
20:19
26 Հուլիսի 2017
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը ջախջախել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին:
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ: