478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Կատաղած ցուլ» Վիկ Դարչինյանը լրջորեն պատրաստվում է Ջոզեֆ Ագբեկոյի հետ մարտին
18:37
27 Մարտի 2009

Առաջին գերթեթև քաշում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը լրջորեն պատրաստվում է IBF-ի 53,5 կգ քաշային կարգում գործող չեմպիոն «Քինգ Քոնգ» մականունով Ջոզեֆ Ագբեկոյի հետ հունիսի 6-ին ծրագրված մարտին։

«Ագբեկոն շատ լավ ու բավականին դժվար մրցակից է։ Ես արդեն սկսել եմ դիտել նրա մարտերի ձայնագրություններն ու ուսումնասիրել մարտավարությունը»,- ուրբաթ Դարչինյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Դարչինյանը հայտնեց, որ արդեն մեկ շաբաթից պետք է վերադառնա Ավստրալիա և սկսի պատրաստվել մարտին, որի առանձնահատկությունն այն կլինի, որ մարտը կկայանա նոր քաշային կարգում։

Միևնույն ժամանակ բռնցքամարտիկն ընդգծեց, որ ներկայում մարտի անցկացման վերջնական պայմանագիրը դեռ կնքված չէ, սակայն մարտիկներից երկուսի մենեջերներն էլ համաձայնություն են տվել։

Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը IBF, WBA, WBC վարկածներով չեմպիոնական գոտեկիր է։ 

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), 2001 թ.-ից պորֆեսիոնալ բոքսում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Արժանացել «Կատաղի ցուլ» անվանը։-0-

Վիկ Դարչինյանը գերթեթև քաշային կարգում (մինչև 50,8 կգ) IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2004 թ.-ին։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ պայքարում պարտվելուց հետո նա 2007 թվականի աշնանն անցավ հաջորդ քաշային կարգ։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն ունեցել է 34 մենամարտ։ Նրա հաշվում 32 հաղթանակ կա, որոնցից 26-ը՝ նոկաուտով, մեկ ոչ ոքի, մեկ պարտություն։

Ագբեկոն ամենաթեթև քաշում IBF տիտղոսակիր է 2007 թ.-ի սեպտեմբերից, և առայժմ հասցրել է ընդամենը մեկ անգամ պաշտպանել իր գոտին։ Նա հարվածը լավ պահելու հատկությամբ է առանձնանում և 26 հաղթանակած մարտերից 22-ը հատկացված ժամանակից շուտ է ավարտել։ Ագբեկոյի, ինչպես և Վիկ Դարչինյանի ակտիվում ընդամենը մեկ պարտություն կա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։