480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ խաղում ոչ-ոքին նույնպես կբավարարի Էստոնիայի հավաքականի մարզչին
17:25
27 Մարտի 2009

Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույուտլին հայտարարել է, որ իրեն ոչ-ոքին էլ կբավարարի 2010թ.-ի աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականի հետ նախընտրական խաղում, որը կկայանա Երևանում մարտի 28-ին:  

«Հայաստանի հետ առաջիկա երկու խաղում մենք հանդես ենք գալու սովորական ֆուտբոլային մարտավարությամբ՝ ոչ-ոքի՝ արտագնա խաղում և հաղթանակ՝ մեր հարկի տակ»,- հայտարարեց նա։

Հայաստան-Էստոնիա հանդիպումը տեղի կունենա Երևանում մարտի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 20։00-ին (Մոսկվայի ժամանակով 19։00-ին) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին Տալլինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում։

Էստոնացիների մարզչի կարծիքով, Հայաստանը խաղալու է միմիայն հաղթանակի համար՝ փորձելով միավորներ հավաքել, քանի որ մինչ այդ բոլոր չորս հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտություն է կրել։

Ռյույուտլին ընդգծեց, որ չնայած հայ ֆուտբոլիստներն իրենց տեխնիկայով գերազանցում են էստոնացիներին, սակայն իր խաղացողներն էլ իրենց առավելություններն ունեն։

Նրա խոսքերով, Էստոնիայի հավաքականի կազմում առաջիկա հանդիպումից առաջ միակ կորուստը թիմի լավագույն հարձակվող Անդրեաս Օպերն է, ով հանդես է գալիս հոլանդական «Ռոդա» ակումբում։ «Նրանից բացի, մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ Հայաստանի հետ հանդիպմանը»,- ասաց մարզիչը։

Ռյույուտլին նշեց նաև, որ և Էստոնիայի, և Հայաստանի հավաքականներն արդեն զրկվել են խմբից դուրս գալու հնարավորությունից, և խմբից դուրս գալու հիմնական պայքարը կծավալվի Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի և Բոսնիայի միջև։

Հանդիպման ավարտին Ռյույուտլին անդրադարձավ փոքր երկրներում ֆուտբոլի զարգացման խնդրին՝ նշելով, որ նման երկրներում ուժեղ ազգային հավաքականներ կազմելը հնարավոր է միայն արտասահմանյան լուրջ առաջնություններում առաջատար խաղացողերի մասնակցության շնորհիվ։   

Նրա խոսքրով, այժմ Էստոնիայում շեշտը դրվում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա։

Հայաստանի և Էստոնիայի հավաքականները ներառված են աշխարհի առաջնության հինգերորդ ընտրական խմբում։ Նրանց մրցակիցներն են Բոսնիա և Հերցոգովինայի, Բելգիայի, Իսպանիայի և Թուրքիայի թիմերը։ Խմբի առաջատարը Իսպանիան է՝ 12 միավորով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: