482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վախթանգ Դարչինյանը ցանկանում է հաջորդ մենամարտն անցկացնել մայիսին և առավել ծանր քաշային կարգում
14:56
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. IBF, WBA, WBC վարկածներով երկրորդ գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը ծրագրում է իր հաջորդ մենամարտն անցկացնել մայիսին և առավել ծանր քաշային կարգում, հաղորդում է allboxing.ru կայքը։

«Ցանկանում եմ չեմպիոն դառնալ երեք, չորս և նույնիսկ հինգ քաշային կարգերում։ Այդ պատճառով մտադիր չեմ կանգ առնել՝ դառնալով լավագույնը երկու գերթեթև քաշային կարգերում։ Անշուշտ, ես ներառված են աշխարհի Լավագույն բռնցքամարտիկների տասնյակում՝ անկախ քաշային կարգից, այժմ ինձ պետք է որքան հնարավոր է մոտենալ առաջին համարին», - հայտարարել է Դարչինյանը։

Չեմպիոնի մենեջեր Էլիաս Նասսարը տեղեկացրել է, որ ուզում է Վիկի մենամարտը կազմակերպել թեթև քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Խոցումի Խասեգավայի հետ կամ նույն քաշային կարգում IBF վարկածով տիտղոսակիր Ջոզեֆ Ագբեկոյի հետ։ Նման մենամարտը կարող է տեղի ունենալ մայիսից ոչ շուտ, քանի որ Դարչինյանից կպահանջվի 60 օրից ոչ քիչ, որպեսզի վերականգնվեն Խորխե Արսեի դեմ մենամարտում ստացված վնասվածքները։

Միաժամանակ առաջին թեթև քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ֆերնանդո Մոնտելը Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտելու պատրաստակամություն է հայտնել՝ բոլոր չորս հիմնական կազմակերպությունների գոտիները սեփական ձեռքերում միավորելու համար։

«Ես միշտ կարծել եմ, որ նա կհաղթի Արսեին, - հայտարարել է Մոնտելը, - այժմ, երբ այդ հաղթանակը ձեռք է բերվել, և նա իրեն որպես մեքսիկացիների դահիճ է զգում, նա կարող է մենամարտել ինձ հետ՝ չեմպիոնը չեմպիոնի դեմ»։

Իր հաջորդ մենամարտը Ֆերնանդո Մոնտելը կանցկացնի մարտի 28-ին՝ թեթև քաշային կարգի շրջանակներում. նա ուժերը կչափի Էրիկ Մորելի հետ՝ մինչև 53,5 կգ քաշային կարգում WBO վարկածով ժամանակավոր չեմպիոնի թափուր գոտու համար։ Հաղթանակի դեպքում և այդ քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ջերի Պենալոսայի՝ հաջորդ քաշային կատեգորիա անցնելու դեպքում Մոնտելը կարող է հանդիպել Դարչինյանի հետ նաև թեթև քաշային կարգի շրջանակներում։

Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտելու իր պատրաստակամության մասին հայտարարել է նաև առաջին կիսաթեթև քաշային կարգում (55,3 կգ) WBC վարկածով չեմպիոն Իսրայել Վասկեսը, ում հայ բռնցքամարտիկը բազմաթիվ անգամ համարում էր ցանկալի մրցակից։ «Ես անխոս շահագրգռված եմ մենամարտել Վիկի հետ, - նշել է Վասկեսը, - Վիկը հոյակապ բռնցքամարտիկ է։ Նա ուժեղ է, իսկապես արժանի է չեմպիոնի կոչմանը, և ես սպասում եմ այդ մենամարտին։ Եթե ստացվի այն կազմակերպել, մենք պետք է հանդիպենք»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
14 Դեկտեմբերի 2017
Մոուրինյու. Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի կազմում չի ներառում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
23:08
13 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
21:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո վիճաբանության մասին
Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո տեղի ունեցած վեճը։
19:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շտապ հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ
Ժոզե Մոուրինյուն շտապ հանդիպել է ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։
18:04
12 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում է. IFFHS վարկանիշ
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017 թվականի լավագույն փլեյմեյքերների ցուցակում:
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։