478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Լախուան Սայմոնի հետ
10:00
06 Փետրվարի 2009

Միջին քաշային կարգում IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը մարտի 14-ին իր հաջորդ մենամարտը Գերմանիայի Քյոլն քաղաքում կանցկացնի երբևէ պարտություն չկրած 29-ամյա ամերիկացի Լախուան Սայմոնի հետ, հաղորդում է allboxing.ru կայքը։

«Ես կսկսեմ Սայմոնից և տարեվերջին ուզում եմ դառնալ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ես չեմ թույլ տա, որ Սայմոնը ձախողի Քելլի Պավլիկի հետ մենամարտելու իմ ծրագրերը», - ասել է Աբրահամը։ Քելլի Պավլիկն WBC և WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնն է։

Աբրահամը 2008 թվականին երրորդ անգամ անընդմեջ Գերմանիայում արժանացել է Տարվա բռնցքամարտիկ կոչմանը՝ առաջ անցնելով գերծանր քաշայիններ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոներից։

2008 թ.-ի մարտին Աբրահամը պաշտպանել է իր տիտղոսը՝ 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Էլվին Այալային, իսկ հունիսին Աբրահամը հաջողությամբ առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ում՝ վերջակետ դնելով Էդիսոն Միրանդայի հետ դիմակայությանը, իսկ նոյեմբերին նա ևս մեկ անգամ պաշտպանել է իր տիտղոսը պարտադիր թեկնածու Ռաուլ Մարկեսի դեմ մենամարտում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։