480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը առաջատար դիրքերում է Վեյկ-ան-Զեե 2009 շախմատի գերմրցաշարում
14:13
28 Հունվարի 2009

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում անցկացվող Corus Chess-2009 շախմատի գերմրցաշարի իններորդ փուլում կարողացել է սև խաղաքարերով հաղթանակ տանել ամերիկացի գրոսմայստեր Գաթա Կամսկու նկատմամբ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Այս հաղթանակը թույլ է տվել նրան դուրս գալ առաջատար դիրքեր։

Արոնյանը, ով Վեյկ-ան-Զեեում դեռևս չի պարտվել ոչ մի հանդիպման ժամանակ, կիսում է առաջին տեղը Լենյեր Դոմինգեսի (Կուբա) և Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա) հետ։

Իններորդ փուլից հետո գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կարյակին (Ուկրաինա) – Մովսեսյան (Սլովակիա) – 1։0, Կամսկի (ԱՄՆ) – Արոնյան (Հայաստան) – 0։1, Դոմինգես (Կուբա) – Ստելվագեն (Հոլանդիա) – 1։0։

Ոչ-ոքի են ավարտվել Լյուկ վան Վելի (Հոլանդիա) – Իվանչուկ (Ուկրաինա), Ադամս (Մեծ Բրիտանիա) – Կառլսեն (Նորվեգիա), Մորոզևիչ (Ռուսաստան) – Ռաջաբով (Ադրբեջան), Սմիթս (Հոլանդիա) – Վան Յուե (Չինաստան) հանդիպումները։

Վեյկ-ան-Զեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Corus Chess մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով երեք խմբերում։

Մրցաշարում հաղթել են այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Մաքս Էյվեն (1940 թ., 1942 թ., 1952թ., 1958թ.), Սավելի Տարտակովերը (1949թ.), Գիդեոն Շթալբերգը (1956թ.)։

Մրցաշարը սկսեց ծաղկել 1960 թվականից, երբ դրան  սկսեցին մասնակցել շախմատիստներ ԽՍՀՄ-ից (և հենց 1960-ին էլ առաջին տեղը Բենթ Լարսենի հետ կիսեց Տիգրան Պետրոսյանը)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: