486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը վերանայել է «ֆիզկուլտուրայի և սպորտի մասին» օրենքը
16:46
15 Հունվարի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «ֆիզկուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու նախագծին։

Ինչպես ասաց սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ օրենքի գործող խմբագրությունը բավականաչափ հստակ չէ։

«Գործող օրենքը շատ ընդհանուր դրույթներ ունի։ Մասնավորապես, այնտեղ բերվում են պետական մարզական քաղաքականության միայն ընդհանուր սկզբունքները, տրվում է մարզական տերմինների և ոլորտների սահմանումն ու նկարագիրը, սակայն չի նշվում սպորտի ոլորտում պետական մարմինների, պետական ու հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության սկզբունքները, իրավունքներն ու պարտավորությունները»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով, գոյություն ունեն մի քանի ոլորտներ, որոնք մասամբ կամ լիովին չեն նշվում օրենքում, օրինակ, հաշմանդամների և հատուկ կարիքներով անձանց մարզական գործունեությունը, դոպինգի դեմ պայքարը, երիտասարդությանն ու կանանց սպորտում ներգրավելը, մարզիկների սոցիալական ու բժշկական ապահովումը։ 

Ինչպես ասաց նախարարը, վերանայված օրինագիծը, մասնավորապես, լրացնում է օրենքում օգտագործվող հիմնական տերմինների շարքը, ընդլայնում Հայաստանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքների քանակը և մարզական քաղաքականության մեջ նախարարության լիազորությունները։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների: