482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի միանձնյա առաջատարն է
11:50
21 Նոյեմբերի 2008

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը, յոթերորդ փուլի արդյունքներով, միանձնյա առաջատարն է Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, հայ շախմատիստները զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ նախօրեին 2,5։1,5 հաշվով հաղթանակ տանելով Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։

Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել ռուս շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկի, Պյոտր Սվիդլերի և Յակովենկոյի հետ։ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ։

Հայկական հավաքականը 13 միավորով գլխավորում Օլիմպիադան։ 12 միավորով 2-4-րդ տեղերը կիսում են Գերմանիա-1-ը, Իսրայելը, Ֆրանսիան։ Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը, Վիետնամը, ԱՄՆ-ն 11 միավորով կիսում են 5-9-րդ տեղերը։

10-24-րդ տեղերը զբաղեցնում են Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Լեհաստանը, Հնդկաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան, Թուրքիան, Անգլիան, Սլովակիան, Բելառուսը, Խորվաթիան, Նոր Զելանդիան, որոնք հավաքել են տասը միավոր։

Ութերորդ փուլում հայ շախմատիստները ուժերը կչափեն Ֆրանսիայի հավաքականի հետ։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 2008 թ.-ի նոյեմբերի 12-ից 25-ը Դրեզդենում (Գերմանիա)։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը գործող օլիմպիական չեմպիոնն է։ Տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգա եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։
11:59
24 Մայիսի 2017
Sky Sports-ի փորձագետ. երբ Մխիթարյանի խաղը ստացվում է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա
Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին:
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին: