486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դարչինյանը հավաքել է առաջին գերթեթև քաշային կարգի չեմպիոնական երեք գոտիները
11:32
03 Նոյեմբերի 2008

Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը առաջին գերթեթև քաշային կարգում հավաքել է ամենահեղինակավոր վարկածների չեմպիոնական երեք գոտիները։

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում կայացած միավորված մարտում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը հանդիպել է մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ, ով խաղագումարի էր դրել WBC և WBA գոտիները։ Չնայած ֆավորիտ էր համարվում 27-ամյա մեքսիկացին, ամբողջ մենամարտի ընթացքում մեծ առավելություն ուներ 32-ամյա Դարչինյանը, ով մրցակցին նոկդաունի ենթարկեց առաջին ռաունդում և նոկաուտի՝ իններորդ ռաունդում։ Ութ ռաունդների արդյունքում՝ բոլոր դատավորները հաղթանակը շնորհեցին Դարչինյանին՝ միանման հաշվով (79-72), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է Հայաստանում, 2001թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը անցկացրել է 33 մենամարտ և հաղթել դրանցից 31-ում, այդ թվում նաև 25-ը նոկաուտով։ Միխարեսն ունի չորս պարտություն 41 մենամարտում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: