482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ու ձյուդոյի եվրոպական առաջնությունը կանցկացվեն 2009 թ.-ին Երևանում
12:48
29 Հոկտեմբերի 2008

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ու ձյուդոյի եվրոպական առաջնությունը կանցկացվեն 2009 թ.-ին Երևանում, տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Միջազգային կազմակերպությունների հետ արդեն ձեռք են բերվել համապատասխան անհրաժեշտ պայմանավորվածությունները», - ասաց նա՝ ելույթ ունենալով 2009 թ.-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների քննարկումներին։

Նախարարը նաև նշել է, որ 2009 թ.-ին ծրագրված են մի շարք մարզական միջոցառումներ, որոնց թվում անհրաժեշտ է նշել եվրոպական երիտասարդական ձմեռային և ամառային խաղերը, որոնք ևս կանցկացվեն Հայաստանում։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին նախատեսված է հայ մարզիկների մասնակցությունը ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդական խաղերին, որտեղից սկսվում է ելքը դեպի մեծ սպորտ։

Բացի այդ, նրա խոսքերով, 2009 թ.-ին Հայաստանում կանցկացվեն Համահայկական խաղերը, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ։

Միաժամանակ, հաջորդ տարի տեղի կունենան ֆուտբոլի և բասկետբոլի առաջնությունները, որոնք անցկացվում են երկու տարին մեկ անգամ։

Ծրագրվում է անցկացնել հանրապետական մարզական մրցումներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարզերում, ինչը կնպաստի երկրում առողջ ապրելակերպի քարոզին, ավելացրել է նախարարը։

Գրիգորյանի խոսքերով, նախատեսված է նաև Հայաստանի մասնակցությունը Հակադոպինգային միջազգային գործակալությունում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: